https://arm.sputniknews.ru/20200910/HIshoghutyuny-petq-e-voch-miayn-marzel-aylev-chisht-snel-5-mterq-voronq-kognen-lavacnel-mitqy-24403347.html
Հիշողությունը պետք է ոչ միայն մարզել, այլև ճիշտ սնել․ 5 մթերք, որոնք կօգնեն լավացնել միտքը
Հիշողությունը պետք է ոչ միայն մարզել, այլև ճիշտ սնել․ 5 մթերք, որոնք կօգնեն լավացնել միտքը
Sputnik Արմենիա
Այսօր տեղեկատվական հոսքն այնքան մեծ է, որ հիշողության հետ խնդիրներ են առաջանում նույնիսկ երիտասարդների շրջանում։ Հիշողությանը լավացմանը կարող են նպաստել ոչ... 10.09.2020, Sputnik Արմենիա
2020-09-10T07:58+0400
2020-09-10T07:58+0400
2020-09-09T15:58+0400
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/06/80355064_0:99:1600:999_1920x0_80_0_0_4cca276b1f987c457346f344a4576ca8.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/06/80355064_0:0:1424:1067_1920x0_80_0_0_56ac4bed2cac57475fcc053b12ec4499.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, ընկույզ
հասարակություն , հայաստան, ընկույզ
Հիշողությունը պետք է ոչ միայն մարզել, այլև ճիշտ սնել․ 5 մթերք, որոնք կօգնեն լավացնել միտքը
Այսօր տեղեկատվական հոսքն այնքան մեծ է, որ հիշողության հետ խնդիրներ են առաջանում նույնիսկ երիտասարդների շրջանում։ Հիշողությանը լավացմանը կարող են նպաստել ոչ միայն մարզումները, այլև որոշ մթերքներ։
Մասնագետներն առանձնացրել են որոշ մթերքներ, որոնք բարերար ազդեցություն են թողնում հիշողության լավացման վրա։
Բրոկոլի
Այս բանջարեղենը մեծ քանակությամբ К, С և B խմբի վիտամիններ է պարունակում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում հիշողության վրա։ Բացի այդ, С վիտամինն օգնում է ուղեղը պաշտպանել ազատ ռադիկալների ներգործությունից։
Լոլիկ
Լոլիկը ևս մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում։ Այն նաև С վիտամինի և լիկոպինի աղբյուր է հանդիսանում։ Լիկոպինն էապես դանդաղեցնում է ուղեղի, սրտի և այլ օրգանների հիվանդությունների զարգացումը։
Դդմի սերմերում առկա են В խմբի վիտամիններ, ինչպես նաև մագնիում և սելեն։ Այդ տարրերը բարենպաստ ազդեցություն են թողնում նյարդային համակարգի վրա և օգնում են ավելի լավ յուրացնել ինֆորմացիան։
Հունական ընկույզ
Այս մթերքը համարվում է «ուղեղի իսկական խթանիչ»։ Այն պարունակում է մեծ քանակությամբ ճարպաթթուներ, որոնք լավացնում են հիշողությունն ու ճանաչողական ունակությունները։ Հունական ընկույզի մեջ շատ են կալիումն ու մագնեզիումը։
Կակաո
Կակաոն խորհուրդ է տրվում խմել մտավոր ծանր աշխատանքից առաջ։ Կակաոյի հատիկները տրիպտոֆան և ֆլավանոիդներ են պարունակում, որոնք լավացնում են ուղեղի աշխատանքը։
Փորձագետների կարծիքը ներկայացրեց «Ռիդուսը»։