ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի առողջապահության նախարարությունը 10 Ֆորդ տրանզիտ մակնիշի ավտոմեքենաներ կնվիրի Արցախի Հանրապետությանը՝ շտապօգնության ծառայությունում օգտագործելու համար։ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցված է պացիենտին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։
Մյուս 7 ավտոմեքենան գծային ավտոմեքենաներ են, նույնպես հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով»,– որոշման նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց առողջապահության նախարարի տեղական Անահիտ Ավանեսյանը։
Արդեն կարելի՞ է տեսակցել զինվորներին. ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել
Նա նշեց նաև, որ ավտոմեքենաներն ունեն բարձր անցանելիություն ու հարմար են արցախյան ռելիեֆին։ Ավտոմեքենաների ընդհանուր արժեքը 300 մլն դրամ է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումն ընդունելուց առաջ հույս հայտնեց, որ նվիրաբերվող ավտոմեքենաների կարիքն Արցախում շատ չի զգացվի ու դրանք կկիրառվեն միայն ծննդօգնությունների համար։