ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Օգոստոսի վերջին Հնդկաստանի հարավում խոշոր ջրհեղեղ է եղել։ Հարյուրամյակի ամենաուժեղ հեղեղի արդյունքում զոհվել է առնվազն 17 մարդ։
Տարերային աղետի պատճառ են դարձել սեզոնային մուսոնային քամիները։ Դրանց պատճառով տեղի ջրամբարը գերլցվել է, ստիպված են եղել բացել պատնեշի բերանն ու ջուր բաց թողնել։ Արդյունքում որոշ բնակելի վայրեր հեղեղվել են։ Վնասվել է ավելի քան 10 հազար տուն։ Ջրհեղեղից ընդհանուր առմամբ տուժել է գրեթե 1,5 միլիոն մարդ։
Մարդիկ հաղթահարում էին իրավիճակի դժվարությունն ինչպես կարողանում էին։ Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են հնդիկները տներից ջուրը նետվում, և հոսանքը նրանց տանում է։
Общественный транспорт не нужен, если ты индус, а улицы затопило. Потоки воды — отличная замена автобусам, да еще и бесплатная pic.twitter.com/zDg5xpahMh
— Лента.ру (@lentaruofficial) September 8, 2020
Տեսանյութն արդեն տասնյակ հազար դիտում է հավաքել, բազմաթիվ հավանումներ և տարածումներ ունի։ Չնայած առանձնապես ուախանալու բան չկա․ պարզ չէ, թե հոսանքն ուր է տանում մարդկանց։