Այսօր` սեպտեմբերի 8–ին, Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Էստոնիայի ընտրանուն և հաղթեց 2։0 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակներ դարձան Ալեքսանդր Կարապետյանն ու Վբեյմար Անգուլոն։
Հանդիպման 44-րդ րոպեին Արշակ Կորյանի փոխանցումից հետո Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի գրոհներն ավելի վտանգավոր էին։ 55-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը շրջանցելով մրցակցի երկու ֆուտբոլիստի՝ փորձեց հարվածով գրավել դարպասը, սակայն մրցակցի դարպասապահը գնդակը հանեց անկյունային։
Հանդիպման 65-րդ րոպեին հավաքականում իր նորամուտը նշեց Վահան Բիչախչյանը և խաղադաշտ դուրս գալուց մեկ րոպե անց երիտասարդ ֆուտբոլիստը կարող էր հերոսանալ, սակայն մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը, խառնաշփոթից հետո գնդակը հայտնվեց Անգուլո Վբեյմարի մոտ, որը մոտ 25 մետր հեռավարությունից հուժկու հարվածով կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը։
Երկրորդ գոլից հետո Հայաստանի հավաքականն ավելի ակտիվացավ և մի քանի պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ, սակայն հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։
Կապառոսի նորամուտը. ովքե՞ր կարող են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում