ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբեր — Sputnik. Ճանաչված երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը ՝ Տատյանա Բրուխունովան, որն ամուսնու հետ իր հանգիստն է վայելում Սև ծովի ափին, Instagram-ի իր էջում խոստովանել է, որ Սև ծովում չի լողում, ինչը օգտատերերին զայրացրել է։
«Ռուսաստանում ես Սև ծովում չեմ լողում։ Ցուրտ է, իսկ ջուրը` կեղտոտ», - գրել է նա` ի պատասխան այն հարցին, թե ինչու այդպես էլ չայցելեց լողափ։
Պետրոսյանի երիտասարդ կնոջ պատասխանը քննադատությունների առիթ է դարձել և դժգոհություն առաջացրել հատկապես Սոչիի բնակիչների շրջանում։
«Իմ կարծիքով` գնալ ծով, բայց լողալ լողավազանում, տարօրինակ է», - գրել է հետևորդներից մեկը:
Որոշ օգտատերեր նշել են, որ Բրուխունովան կարող էր ավելի կոռեկտ լինել։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Հանուն Տատյանայի նա բաժանվեց չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել էր 30 տարի։
Մամուլը բազմիցս գրել է, որ Պետրոսյանն ու Բրուխունովան որդի ունեն, բայց կողմերից ոչ մեկն առայժմ չի հաստատել այդ տեղեկությունը։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի՝ Վիկտորյան։