00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եռաչափ և 2D. գյումրեցի երիտասարդը էկոլոգիապես մաքուր, անվտանգ և հետաքրքիր խաղեր է ստեղծում

© Sputnik / Armenuhi MkhoyanГеворк Овсепян из Гюмри, создающий экологически чистые деревянные игрушки, паззлы и головоломки
Геворк Овсепян из Гюмри, создающий экологически чистые деревянные игрушки, паззлы и головоломки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երջանկահիշատակ Վանուշ պապից ժառանգած սերը փայտի հանդեպ երիտասարդ տղային ստիպեց համալսարանն ավարտելուց հետո վերադառնալ հայրենի Գյումրի և կյանքի կոչել վաղեմի երազանքը՝ էկոլոգիապես մաքուր և անվտանգ, երեխաների տրամաբանությունը զարգացնող փայտե խաղալիքներ ստեղծել:

Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած փայտե գլոխկոտրուկներն ու փազլները ոչ միայն ցանկացած երեխայի ազատ ժամանակը կլցնեն, այլև «կստիպեն» խաղի միջոցով մաթեմատիկա, աշխարհագրություն, պատմություն կամ երկրաչափություն սովորել: Դրանք շատ լավ դիդակտիկ նյութեր կարող են լինել ինչպես մանկապարտեզներում, այնպես էլ դպրոցներում ու հատուկ հաստատություններում:

Փայտե մատանիներ, խաղալիքներ և մոմակալներ. ինչպես է գյումրեցին ներկայացնում հայրենի քաղաքը

ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի բաժինն ավարտած երիտասարդի գեները հաղթեցին մասնագիտական նախասիրություններին և նա, թողնելով Երևանի գործը, եկավ հայրենի Գյումրի ու տան սենյակներից մեկը փոքր արհեստանոցի վերածեց։

© Sputnik / Armenuhi MkhoyanԵրեխաները խաղում են գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքներով
Եռաչափ և 2D. գյումրեցի երիտասարդը էկոլոգիապես մաքուր, անվտանգ և հետաքրքիր խաղեր է ստեղծում - Sputnik Արմենիա
Երեխաները խաղում են գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքներով

Համակարգչով անհավանական ճշգրտությամբ անհրաժեշտ պատկերի մոդելավորումից հետո հրահանգավորվում է լազերային տպիչը, որն էլ րոպեներ անց ստանում է անհրաժեշտ պատկերը: Դետալները մշակումից հետո մեկիկ- մեկիկ հավաքվում են, անհրաժեշտության դեպքում՝ գունավորվում: Ստացված գլուխկոտրուկներն ու փազլներն առաջինը Գևորգի զարուհիները՝ Նարեն ու Ագնեսան են փորձարկում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳևորգ Հովսեփյանն աշխատանքի պահին
Եռաչափ և 2D. գյումրեցի երիտասարդը էկոլոգիապես մաքուր, անվտանգ և հետաքրքիր խաղեր է ստեղծում - Sputnik Արմենիա
Գևորգ Հովսեփյանն աշխատանքի պահին

Մեզ հետ զրույցում Գևորգը պատմում է, որ  խաղալիքներ պատրաստելու ցանկությունն  ի հայտ է եկել երեխաների հետ շփվելիս՝ նախ  քույրիկի երեխաների, ապա նաև «Երազանքի ճամբարում» և Գյումրու դպրոցներից մեկում` որպես  Արմաթ ինժեներական լաբորատորիա  խմբավար աշխատելիս: Սկզբում ձեռքով էր պատրաստում, հիմա արդեն գործը հեշտացել է լազերային հաստոցի միջոցով: Լազերային ու ֆրեզերային հաստոցները Գևորգը  ձեռք է բերել դրամաշնորհային ծրագրերով:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Գևորգ Հովսեփյանի պապի լուսանկարն իր աշխատասենյակում
Եռաչափ և 2D. գյումրեցի երիտասարդը էկոլոգիապես մաքուր, անվտանգ և հետաքրքիր խաղեր է ստեղծում - Sputnik Արմենիա
Գևորգ Հովսեփյանի պապի լուսանկարն իր աշխատասենյակում

Փոքր սենյակ–արհեստանոցի պատին՝  ամենատեսանելի տեղում, հյուսն պապի դիմանկարն է: Թեև 8 տարեկան էր, երբ պապիկը մահացավ, բայց նրա` փայտե իրեր սարքելու շնորհքով թոռը մինչ օրս հպարտանում է: «Փայտամշակումը պապական արհեստ է եղել ու փոխանցվել է սերնդեսերունդ: Ես երկար ժամանակ փայտի գործ չէի արել, համալսարանն  ավարտելուց հետո այդ սերն արթնացավ: Անում եմ ամեն ինչ, որ պապիս նմանվեմ»,-պատմում է 25-ամյա երիտասարդը՝ ընդգծելով, որ իր բոլոր նպատակներն ու երազանքները կապված են հայրենի Գյումրու հետ: Փայտե խաղալիքների համար ընտրել է WOODY-GYUMRI անվանում–ապրանքանիշը, որ գնորդը իմանա՝ խաղալիքը Գյումրիում է պատրաստված:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները
Եռաչափ և 2D. գյումրեցի երիտասարդը էկոլոգիապես մաքուր, անվտանգ և հետաքրքիր խաղեր է ստեղծում - Sputnik Արմենիա
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները

Նրա ստեղծած խաղերը 2 տարեկանից բարձրերի համար են և տարիքային սահմանափակում չունեն: Գևորգն արդեն 4 տեսակի եռաչափ ու նույնքան էլ 2D փազլների հեղինակ է, որոնք արդեն «փորձարկում» անցել են երեխաների շրջանում:

Այս պահին ընթացքի մեջ է խաղալիքների ու ապրանքանիշի լիցենզավորման հարցը: Գևորգի նպատակը արհեստանոցը մեծացնելն ու իր ստեղծած էկո խաղալիքներն ավելի շատ արտադրելն է: Հիմա միայն պատվերների դեպքում է աշխատում:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Գևորգ Հովսեփյանն այսպես արտահայտում է իր սերը հայրենի քաղաքի նկատմամբ
Եռաչափ և 2D. գյումրեցի երիտասարդը էկոլոգիապես մաքուր, անվտանգ և հետաքրքիր խաղեր է ստեղծում - Sputnik Արմենիա
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանն այսպես արտահայտում է իր սերը հայրենի քաղաքի նկատմամբ

Ի դեպ, գլուխկոտրուկները նաև կունենան յուրահատուկ ուղեցույց, որոնք QR կոդի միջոցով քայլ առ քայլ կբացատրեն անելիքը։ Թեև երիտասարդը վստահեցնում է ՝ երեխաները շատ ճարպիկ են ու ուղեցույցի կարիքը հաճախ չեն զգում, ինչպես իր զարմուհիները, ովքեր զարմացնող արագությամբ կարողանում են հավաքել քեռու պատրաստած նույնիսկ ամենաբարդ պատկերները:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները - Sputnik Արմենիա
1/6
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները
© Sputnik / Armenuhi MkhoyanԵրեխաները խաղում են գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքներով
Երեխաները խաղում են գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքներով - Sputnik Արմենիա
2/6
Երեխաները խաղում են գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքներով
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքների ապրանքանիշը
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքների ապրանքանիշը - Sputnik Արմենիա
3/6
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքների ապրանքանիշը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Գևորգ Հովսեփյանը պատրաստել է Sputnik Արմենիայի տարբերանշանը
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանը պատրաստել է Sputnik Արմենիայի տարբերանշանը - Sputnik Արմենիա
4/6
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանը պատրաստել է Sputnik Արմենիայի տարբերանշանը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները - Sputnik Արմենիա
5/6
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած խաղալիքները
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրեցի Գևորգ Հովսեփյանն իր պատրաստած խաղալիքներով
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանն իր պատրաստած խաղալիքներով - Sputnik Արմենիա
6/6
Գյումրեցի Գևորգ Հովսեփյանն իր պատրաստած խաղալիքներով

Լրահոս
0