ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական կործանիչը Բարենցի ծովի վրա է բարձրացել Նորվեգիայի ՌՕՈւ–ի ինքնաթիռը որսալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին։
Նշվում է, որ օդային թիրախը պարզելու և ՌԴ պետական սահմանի խախտում թույլ չտալու համար օդ է բարձրացել Հյուսիսային նավատորմի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի անձնակազմի ՄիԳ-31 կործանիչը։
Ռուսական կործանիչի անձնակազմը օդային թիրախը նույնականացրել է որպես Նորվեգիայի ՌՕՈւ «Օրիոն» Ռ-3Ս հիմնական պարեկային ավիացիայի ինքնաթիռ։
Երբ Նորվեգիայի ինքնաթիռի հետ է դարձել ռուսական սահմանից, ռուսական կործանիչը բարեհաջող վերադարձել է տեղակայման վայր։
Ռուսական Սու-27-ը Սև ծովի վրա ամերիկյան հետախույզ է որսացել. տեսանյութ
Ռուսական կործանիչը թռիչքն իրականացրել է օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների համապատասխան։
Կործանիչը թույլ չի տվել, որ նորվեգական ինքնաթիռը խախտի Ռուսաստանի պետական սահմանը։
Սադրանք սադրանքի հետևից. ռուսական Սու-27–ն ամերիկյան հետախույզ ինքնաթիռներ է որսացել