00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի կյանքը չի հերիքի. վրացի ռեժիսորը փող է հավաքում Փարաջանովի մասին ֆիլմ նկարելու համար

© Photo : provided by Yuri MechitovСергей Параджанов
Сергей Параджанов  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացի ռեժիսոր Գիա Ալավիձեն համոզված է` մի կյանքը բավական չէ հանրահռչակ խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի մասին պատմելու համար։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Անվանի խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովի արվեստին սիրահարված վրացի ռեժիսոր Գիա Ալավիձեն, որն ավելի հայտնի է Խոսե Մաջիներե կեղծանունով, ամեն ամիս իր աշխատավարձից գումար է տնտեսում թբիլիսահայ հանճարի մասին ֆիլմ նկարահանելու համար։

Խոսեն Սերգեյ Փարաջանովի մասին ֆիլմաշարի (16 ֆիլմ) հեղինակն է: Դրանք միավորված են մեկ անվան տակ` «Զրույցներ Փարաջանովի մասին», գրում է Sputnik Գրուզիան։

© COURTESY OF KHOSE MAJINEREԳիա Ալավիձեն (Խոսե Մաջիներե )
Մի կյանքը չի հերիքի. վրացի ռեժիսորը փող է հավաքում Փարաջանովի մասին ֆիլմ նկարելու համար - Sputnik Արմենիա
Գիա Ալավիձեն (Խոսե Մաջիներե )

Սյունակագիր Եկատերինա Միկարիձեին տված հարցազրույցում Մաջիներեն պատմել է, որ տասը տարի երազել է ֆիլմ նկարահանել Փարաջանովի մասին։ Առաջին ֆիլմից հետո հասկացել է, որ այդքանով չի սահմանափակվի և շարունակել է նկարահանել։ Այդպես ստեղծվել է 16 ֆիլմ թբիլիսահայ հանճարի մասին։

«Առաջին սցենարս գրված էր տրագիկոմիկ ֆարսի ժանրում և երկու մասից էր բաղկացած։ Առաջինը կերտեցի Յուրի Մեչետովի լուսանկարների հիման վրա, և ցույց տվեցի, որ փարաջանովյան Թբիլիսին հեռանում է, այն չկա։ Իսկ երկրորդ մասում փորձեցի պայմանականորեն ասված մաեստրոյին «վերադարձնել» հայրենիք», – ասում է Խոսեն։

Сергей Параджанов - Sputnik Արմենիա
Փարաջանովի «Նռան գույնը» ներառվել է խորհրդային կարևորագույն ֆիլմերի ցանկում

Սցենարը հետևյալն էր. ռեժիսորը Սերգեյ Փարաջանովի դագաղը տանում է մշակույթի նախարարություն, և այնտեղից նրան բնականաբար դուրս են անում։ Այնուհետև նա դագաղով գնում է այն հասցեով, որտեղ ապրել է Փարաջանովը` Մթածմինդա, այնտեղից ևս նրան վտարում են։ Իսկ հետո նա որոշում է բարձրանալ Փարաջանովի ծնողների գերեզմանի մոտ` Վերայի գերեզմանատուն և հանճարի աճյունը հանձնել հարազատ հողին։ Սակայն այստեղ էլ է դիմադրության բախվում։ Կարճ ասած, աճյունով վերադառնում է Հայաստան։

«Ընկերներս ինձ ասացին` Խոսե, քեզ շատերը չեն հասկանա, քաղաքը կալեկոծես, սկանդալ կառաջանա։ Եվ ես որոշեցի այլ կերպ նկարահանել։ Բայց միևնույն է չէի սպասում, որ մի ֆիլմից 16 սերիա կծնվի, և սա դեռ վերջը չէ», – ասել է նա։

Ռեժիսորն արդեն ևս 20 մարդու է ձայնագրել, առջևում դեռ այլ հետաքրքիր զրուցակիցներ են սպասվում։ Նա համոզված է, որ Փարաջանովը հսկա «բեկոր» է, որին միանգամից և ամբողջությամբ «գրկելը» շատ դժվար է։ «Օրինակ` ձայնագրում ես Սերգոյին լավ ճանաչող մի մարդու, և նա խոսակցության ընթացքում այնպիսի մի բան կասի, որ դա թեմա կդառնա հաջորդ ֆիլմի համար։ Ֆիլմերս այդպես էին ծնվում։ Մի հարցազրույցից մյուսն էր բացվում, երկրորդից` երրորդն ու այդպես շարունակ։ Վախենում եմ`ողջ կյանքս չհերիքի ամբողջը պատմելու համար», – ասում է նա։

Նա նշել է, որ տեսագրում է մարդկանց, որոնք հիշում են Սերգեյին, կարող են նրա մասին ինչ–որ հետաքրքիր բան պատմել։

Խոսեն անկախ ռեժիսոր, օպերատոր և մոնտաժող է։ Սկզբում ֆիլմը նկարահանելու համար նամակներ էր ուղարկում դեսպանատուն, տարբեր կազմակերպությունների, մշակույթի նախարարություն, իսկ հետո հասկացավ` ոչ մեկից ոչինչ չի խնդրել պետք չէ, կսկսի անձամբ, սեփական միջոցներով նկարահանումներն իրականացնել։

Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը

Խոսեն աշխատում է Կովկասյան տանը, ֆիլմեր է նկարահանում, դասավանդում է կիրակնօրյա դպրոցում, որում սովորում են Վրաստանի հակամարտող շրջաններում բնակվող ընտանիքների երեխաները։ Փարաջանովի մասին ֆիլմ նկարահանելու համար նա ամեն ամիս իր աշխատավարձից որոշակի գումար է տնտեսում։

Փարաջանովի առաջին ֆիլմը, որը նա դիտել էր «Աշուղ Ղարիբն» էր։ Այն ժամանակ ռեժիսորը զարմացել էր, թե ինչպես գեղեցկությունը, որը նա տեսավ էկրանին, դուրս մղեց իր միջից ողջ սև, բացասական էներգիան։

Владельцы дома Параджанова  отремонтировали его и теперь он самый симпатичный на улице - Sputnik Արմենիա
«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը

«Դա թերապիա է, մոգական ուժ, որով օժտված էր Փարաջանովը։ Յուրաքանչյուր մարդու մեջ խոսում է կա՛մ աստված, կա՛մ սատանան։ Նա հաղորդիչ է, որի միջով անցնում է էներգիան։ Սերգոն իր արվեստի միջոցով հանդիսատեսին հասցնում էր աստվածային մակարդակի։ Եվ խոսում այն մասին, որ աստված գեղեցկություն է, գեղեցկության սկիզբը։ Դա այն շղթան է, որը Դոստոևսկուց սկսած փրկության է տանում», – ասում է Խոսեն։

Նա նշել է, որ վաղուց էր իր մեջ հասունացել Փարաջանովի մասին ֆիլմ նկարահանելու ցանկությունը, այդ պատճառով շատ էր խոսում դրա մասին ծանոթների և ընկերների մոտ։ Այդպես նա ծանոթացել է «Աշուղ Ղարիբ» ֆիլմի մոնտաժող Լուիզա Նիազյանի հետ։ Եվ որոշել է այսպիսի կադր նկարահանել, իբրև թե Լուիզան փնտրում է այն տունը, որտեղ ապրել է Փարաջանովը։ Լուիզան համաձայնել է։

«Մենք հաջողությամբ նկարահանեցինք նրա վերելքը։ Լուիզան շրջվեց և ցած գնաց։ Հանկարծ կանգ առավ մի պատշգամբի մոտ։ Ես ավարտել էի նկարահանումը, բայց ականջակալները դեռ ականջիս էին, և ես լսում էի` ինչպես է նա Փարաջանովի մասին հարցնում մի երիտասարդի», – պատմում է Խոսեն։

«Մեչիտովը կարծում է, որ Փարաջանովն ինքն է, բայց Փարաջանովը ես եմ»

Իսկ տղան պատշգամբից նրան պատասխանում է. «Իհարկե գիտեմ։ Նա իմ քեռին է»։ Այստեղ Խոսեն վերցնում է տեսախցիկն ու վազում նրանց մոտ։

«Զարմիկը շատ նման է քեռուն` Աշուղ Ղարիբի հերոսին։ Յուրան այսօր ընտանիքի հետ Դանիայում է ապրում։  Տունդարձի ճանապարհին ես մտածում էի, որ Սերգոն ամեն ինչ տեսնում և ողջունում»։

Լրահոս
0