00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել

© Sputnik / Владимир АстапковичСкульптура Веры Мухиной "Рабочий и колхозница" и обелиск "Покорителям космоса" на ВДНХ в Москве
Скульптура Веры Мухиной Рабочий и колхозница и обелиск Покорителям космоса на ВДНХ в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ինչ ուզում եք ասեք, բայց մեր սերնդի կյանքն այնուամենայնիվ ֆանտաստիկ էր։ Բառիս բուն իմաստով։ Ժյուլ Վեռն ու Հերբերտ Ուելս էինք կարդում ու միաժամանակ տեսնում, թե ինչպես են կյանքի կոչվում նրանց ֆանտաստիկ գաղափարներն ու կանխատեսումները։
Ձախողումը՝ բարեփոխումների խթան

1957 թվականի աշնանը ուղեծրում հայտնվեց առաջին արհեստական արբանյակը։ Գիշերը մենք՝ ահել ու ջահել վերև էինք նայում, աստղազարդ երկնքում տեսնում շարժվող մի փոքրիկ կետ ու ոգևորված բղավում՝ «Սպուտնիկը, սպուտնիկը»։ Հիմա մասնագետները պնդում են՝ դա սպուտնիկը չէր, արբանյակն այնքան փոքր էր, որ այն կարելի էր նշմարել միայն հեռադիտակով, իսկ այն, ինչ մենք տեսնում էինք, արբանյակն ուղեծիր դուրս բերած հրթիռի մի մասն էր, որը նույնպես պտտվում էր Երկրի շուրջը։

Газетный киоск в Ереване - Sputnik Արմենիա
Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է

​Որոշ մասնագետներ հիմա պնդում են, թե գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը հազիվ էր կարողացել խորհրդային ղեկավարությանը բացատրել, թե որքան կարևոր է արհեստական արբանյակն արձակելը։ Պոլիտբյուրոյում նստած բարձրաստիճան կուսակցականները միայն մի բան էին ասում՝ մենք պետք է ռազմական բնագավառում առաջ անցնենք ամերիկացիներից, մեզ բալիստիկ հրթիռներ են պետք, այլ ոչ թե մոլորակի շուրջը պտտվող ինչ-որ երկաթի կտոր, որից բացարձակ որևէ  օգուտ չկա։

Իսկապես՝ եթե ֆորմալ տեսանկյունից մոտենանք, խորհրդային առաջին արբանյակը պարզապես երեք ամիս շարունակ պտտվեց Երկրի շուրջը, հետո սկսեց կամաց-կամաց իջնել, մտավ մթնոլորտային շերտերն ու այրվեց։ Մնաց միայն սպուտնիկ բառը, որը մինչև հիմա օգտագործվում է բոլոր լեզուներում։ Բայց ախր դա պատմական նվաճում էր, որը նաև հարված էր ամերիկացիների համար։ Հետագայում Ջոն Քենեդին խոստովանել էր. «Երբ մենք իմացանք, որ ռուսներն առաջին արհեստական արբանյակն են արձակել, շոկ ապրեցինք։ Մոտ մեկ շաբաթ ոչ որոշում էինք կարողանում կայացնել, ոչ էլ միմյանց հետ անկեղծ խոսել»։

Բոլորն էլ գիտեն, որ երկինքը կապույտ է, դուք ասեք, թե ինչու են թոշակներն այդքան ցածր

​Ու սա դեռ առաջին հարվածն էր։ Դրան հետևեց երկրորդը՝ նոյեմբերի 3-ին Խորհրդային միությունն առաջին անգամ կենդանի էակ դուրս բերեց ուղեծիր՝ Լայկա անունով շունն էր։ Ճիշտ է, խեղճ կենդանին ընդամենը մի քանի ժամ ողջ մնաց՝ ջերմաստիճանը շատ բարձր էր։ Բայց անցավ ևս մեկ ամիս և ամերիկացիները ստացան երրորդ հարվածը՝ փորձեցին ուղեծիր դուրս բերել իրենց առաջին արբանյակը, բայց հրթիռը պայթեց արձակվելուց ընդամենը մի քանի վայրկյան անց։ Եվ դա հեռարձակվում էր ամերիկյան հեռուստատեսության ուղիղ եթերում։ Այն ժամանակվա նախագահ Դուայթ Էյզենհաուերն է հետագայում փաստել. «Խորհրդային առաջին արբանյակի արձակումից հետո շատ ամերիկացիներ վախ զգացին, որ մեր պաշտպանական համակարգը բանի պետք չէ, բայց նաև մեկ այլ մտահոգություն կար՝ որ մեր կրթական համակարգը բանի պետք չէ»։

Для вас, киноманы: 3 места для прогулки по Еревану - Sputnik Արմենիա
Ինչ պետք է անեք ջահել ժամանակ, որ հասուն տարիքում վատ չզգաք. գիտնականների 10 խորհուրդները

​Եվ ամերիկացիները սկսեցին բարեփոխել իրենց կրթական համակարգը։ Ընդ որում՝ դա շատ լուրջ բարեփոխում էր՝ առաջին դասարանից մինչև բուհական ծրագրեր։ Ստեղծվեցին բազմաթիվ կրթաթոշակներ և մրցույթներ։ Բնական գիտություններ և մաթեմատիկա սովորողներին քոլեջներում արտոնյալ ուսանողական վարկեր էին տրամադրում։ Հատուկ մասնագիտական հանձնաժողովներ էին գործուղում բուհեր, ընտրում էին ամենատաղանդավորներին, ամենահեռանկարայիններին և ավարտելուց անմիջապես հետո աշխատանք էին առաջարկում բարձր աշխատավարձով։

Այս ամենի համար պետությունը հատկացրեց մոտ մեկ միլիարդ դոլար՝ այն ժամանակ դա հսկայական գումար էր։ Ամերիկացիները նաև քաջ գիտակցում էին, որ այս ամենը միանգամից արդյունք չի տա։ Այդպես էլ եղավ՝ մի քանի տարի անց Սովետը նաև առաջին մարդուն դուրս բերեց ուղեծիր։ Բայց ուղղությունը ճիշտ էր ընտրված։ Եվ, ի վերջո, արդեն 60-ականների վերջերին ամերիկացիները Խորհրդային միությունից առաջ անցան լուսնային ծրագրում։

Ո՞ր խավին ենք պատկանում հայերս․ սոցիալիզմի ու կապիտալիզմի արանքում

​Հիմա, հաշվի առնելով ամերիկացիների և ռուսների այս փորձը, ասացեք խնդրեմ՝ միթե ճիշտ չեն նրանք, ովքեր պնդում են՝ նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել, անհաջողությունը միայն ու միայն խթան պիտի հանդիսանա լրջագույն բարեփոխումների համար։

Լրահոս
0