«Այս տեսարանի վայելումը չէի կարող ձեզ հետ չկիսել։ Ես հիմա «Աղջկա բերդ» կոչվող կառույցում եմ, Տավուշում։ Այս բերդը այն սակավաթիվ վայրերից է, որ կնոջ և ոչ թե տղամարդու պատվին են անվանակոչել»,- տեսանյութում ասում է Փաշինյանը, որն ավելի վաղ այցելել էր Աշոտ Երկաթ բերդ։
Նա նկարագրում է, որ բերդը գտնվում է Աղստևի աջ ափին, պաշտպանված է արհեստական պարիսպներով։ Փաշինյանը նաև պատմում է բերդի պատմությունը, հորդորում գրքեր կարդալ, ոչ թե քննություններ հանձնելու համար, այլ մեր պատմությունը լավ իմանալու։
«Սա մեր հայրենիքն է». որտեղ է Փաշինյանն անցկացնում արձակուրդի առաջին օրը
Աղջկա բերդը թվագրվում է 10-11 դարերով։ Ըստ ավանդույթի՝ մոնղոլ Լենկ Թեմուրը իմանալով, որ այստեղի գյուղերում մի գեղեցիկ աղջիկ է ապրում, իր զինվորներին ուղարկում է, որ նրան բերեն իր մոտ։ Աղջիկը պարսպից գետն է նետում իրեն՝ հասկանալով, որ եթե չգնա կամ թաքնվի, գյուղը կվտանգվի։ Դրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա Բերդ։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը արձակուրդում կլինի մինչև սեպտեմբերի 4-ը։ Այդ ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: