Այսօր Սևանա լիճ բաց կթողնվի շուրջ 220.000 մանրաձուկ՝ Գեղարքունյաց իշխան և Ամառային բախտակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Սևանի իշխանի աճեցման ցանցավանդակային տնտեսություն. առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է շուրջ 1000 տոննա տարեկան»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Պետրոսյանը նաև տեսանյութ է հրապարակել, որին կցել է #Սիրենք_Սեւանը հեշթեգը։
Իսկ դուք գիտեի՞ք, որ Սևանում արդեն ջրասուզման հնարավորություն կա. «Իմ քայլի» պատգամավոր
Հիշեցնենք` նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ էկոհամակարգի խեղման հետևանքով, հիմնականում մարդածին գործոնների ազդեցության տակ Սևանա լիճը կորցնելու առաջ ենք կանգնած։ Սևանի փրկության համար մի շարք քայլեր են արվում. ափամերձ շրջանների 1903.5 մետր բարձրությամբ գտնվող շինությունների գույքագրում է կատարվում, ինչպես նաև այդ հողատարածքների նկատմամբ տնտեսվարողների իրավաչափությունն ու դրանք օգտագործման ժամկետներն են ստուգվում։ Բացի այդ, տեխնիկա, այդ թվում` մոտորանավակներ ձեռք կբերվեն` հսկողությունն ուժեղացնելու համար։
Սևանա լճի առափնյա հատվածի վարձակալության կամ կառուցապատման բոլոր գործընթացները կասեցվել են