ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհից տուժած 4 քաղաքացիներին տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Բոլորն արական սեռի են:
33 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 35%:
32 տարեկան` ունի վերին շնչուղիների 20% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 90%:
46 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերեսը կազմում է 50%:
24 տարեկան` ունի վերին շնչուղիների 10% այրվածք: Ընդհանուր այրվածքային մակերես կազմում է 30%:
Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ ԱԻՆ–ը հայտնում է, որ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանում» տեղի ունեցած հրդեհը բռնկվել է պայթյունի հետևանքով։
Հիշեցնենք`սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանում»։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
«Պայթյունից վնասվել են 30 տոնանոց ապակյա մեկ տարա, մեկ կառ և 30 գծամետր տախտակամած»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:
Հայտնի է, որ պայթյունի զոհ է դարձել 2 մարդ։
Մահվան ելքով վրաերթ Արմավիր քաղաքում․ հետիոտնը տեղում մահացել է