ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ կեսգիշերին Գյումրիում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։
«Օգոստոսի 31-ին, ժամը 02։39-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու և Գերցենի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միշա Մ., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթի եզրաքարերին, ծառերին, այնուհետև շրջվել ու բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 03:00-ին:
Դժբախտ պատահար Երևանում. մեքենան վթարի է ենթարկվել, երբ վարորդը փորձել է օգնել ուղևորին
Փրկարարներն այրված ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։