Գրեթե 6 ամսվա ընդմիջումից հետո մայրաքաղաքում կրկին հնչում է կենդանի երաժշտություն։
Առաջին անգամ երկար ընդմիջումից հետո արտակարգ դրության ռեժիմում Երևանի կենտրոնում տեղի ունեցավ միանգամից երկու համերգ.
Մասնավորապես, Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում Fresco ժամանակակից արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպված համերգը նվիրված էր անվանի երգահան Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին: Համերգին մասնակցում էին Վախթանգ Հարությունյանը, Վարդան Գալստյանը, Արմեն Ադամյանը, Արմինե Հայրապետյանը, Ռուբեն Քամալյանը, Ռուբեն Դալլաքյանը, Գագիկ Շիբոյանը և այլք:
Իսկ ահա Հյուսիսային պողոտայում համերգով հանդես է եկել Alternative երիտասարդ ռոք խումբը։
Դատելով Sputnik Արմենիայի լուսանկար9i նկարահանած կադրերից՝ հանդիսատեսն իսկապես վայելել է իր սիրելի երաժշտությունը։
Նշենք, որ Հայաստանում մարտից արտակարգ դրության ռեժիմ է գործում։ Սակայն որոշ մեղմացումներ են մտցվել։ Թույլատրվում են հավաքներն ու հանրահավաքները, ինչպես նաև հակահամաճարակային նորմերի պահպանմամբ միջոցառումների կազմակերպումը: