00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ

© Photo : official site of the MoD of RAМинистр обороны РА Давид Тоноян наградил российских военнослужащих (28 августа 2020). Еревaн
Министр обороны РА Давид Тоноян наградил российских военнослужащих (28 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի բժիշկներն ու քիմիկոսներն օգնել են հայ գործընկերներին կանխելու վարակի տարածումը Զինված ուժերում։ Երկար ու լարված աշխատանքի ընթացքում հանգստի րոպեներ էլ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի համավարակն այդքան էլ թեթև չի ընթանում, սակայն կան վայրեր, որտեղ վարակի առջև վստահելի արգելք է դրվել․ COVID-19-ը շրջանցում է զորամասերը։ Վարակին նման կարգապահություն է սովորեցրել ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը, որը գրագետ կերպով է կազմակերպել կարանտինը, ու ռուս մասնագետները՝ զինվորական բժիշկներն ու քիմիկոսները։ Նրանք կարճաժամկետ գործուղմամբ Հայաստան էին եկել, բայց արդյունքում ընտանիքներից հեռու անցկացրին հինգ ամիս։

© Sputnik / Asatur Yesayants Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիան
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ - Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիան

Երկու երկրների պաշտպանության նախարարությունների պայմանավորվածությամբ Հայաստան էր ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության համահավաք ջոկատը։

© Sputnik / Asatur Yesayants Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիան
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ - Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիան

Ռուս բժիշկներն ու քիմիկոսները ուսումնասիրում էին ռուս և հայ զինծառայողների կորոնավիրուսի թեստերը։ Թեստերը հատկապես շատ էին առաջին երկու ամիսների ընթացքում, երբ ռիսկն ու անորոշությունը մեծ էին։ Այդ ժամանակ բժիշկներն առավոտվանից մինչև գիշեր աշխատում էին։

© Sputnik / Asatur Yesayants Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիան
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ - Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիան

Բժիշկների համար կան նորմատիվներ՝ առանց դադարի աշխատելու առավելագույն ժամանակը։ Բայց առաջին ամիսների ընթացքում նրանք ստիպված էին մոռանալ այդ նորմատիվների մասին. մարդկանց առողջությունն է իրենց գլխավոր նորմատիվը։

© Sputnik / Asatur Yesayants Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիայում
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ - Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիայում

Ամռանն աշխատանքի ժամանակացույցը մի փոքր թեթևացավ, մի քիչ ավելի շատ ազատ ժամանակ հայտնվեց։ Այդ ժամանակ, ցավոք, խաշի սեզոնն արդեն փակվել էր։ Փոխարենը հայտնվել էին միրգն ու բանջարեղենը, ու խոհանոցը, որը միշտ չէ նման ռուսականին, բայց տղաների խոսքով` համեղ ու հետաքրքիր է։

© Sputnik / Asatur Yesayants Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիայի մասնագետները
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ - Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիայի մասնագետները

Մի հարցում միայն բժիշկները պահպանողական գտնվեցին լավ իմաստով․ նրանց չհաջողվեց «սովորեցնել» թեյի փոխարեն խմել սուրճ, որը Հայաստանում գրեթե բոլորն են խմում։ Թեյախմություններն անցկացնում էին ինչպես տանը։

Ամռանը հյուրերին հասցրին մի փոքր ցույց տալ Հայաստանը՝ Սևանն ու Դիլիջանը, Գառնին ու Գեղարդը։ Տաթի վանք էլ են գնացել։

«Մեզ ասում էին, որ Դիլիջանի մոտ ռուսական գյուղեր կան՝ Լերմոնտովո ու Ֆիոլետովո։ Ափսոս, չհասցրինք տեսնել», - ասում են տղաները։

Թեստավորում են անցել բազմաթիվ զինծառայողներ. ինչպես է աշխատում ռուսական լաբորատորիան

Մինչև հունիս բժիշկներն աշխատել են գրեթե առանց հանգստյան օրերի, նույնիսկ Ռուսաստանի օրը՝ հունիսի 12-ը, լաբորատորիայում են անցկացրել՝ զինվորների ու սպաների նոր թեստերը ստուգելու համար։ բայց Զատկին ու մայիսի 9-ին հրաման ստացան հանգստանալ ու վերականգնել ուժերը։

© Sputnik / Asatur Yesayants Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիայում
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ - Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիայում

Զատկին բժիշկներն այցելեցին Երևանի Սուրբ Աստվածածին ռուս ուղղափառ եկեղեցի։ Իսկ մայիսի 9-ին տոնում էին բոլորիս համար ընդհանուր տոնը։

Ինչ գիտենք Հայաստան բերված ռուսական լաբորատորիայի մասին

«Այս ընթացքում մեր ռուս գործընկերները կարողացան մեզ փոխանցել իրենց գործնական փորձը։ Իհարկե, տեսականորեն մեր լաբորատոր բժիշկները գիտեն անհրաժեշտ ամեն բան, բայց գործնականում կան բազում մանրուքներ, որոնք պետք է իմանալ՝ սկսած այն բանից, թե ինչպես է պետք բռնել նմուշի սրվակը՝ շրջակա տարածքը չվարակելու համար», - նշում է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ծառայության պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Արմեն Սատուրյանը։

Նույնիսկ նա, լինելով փորձառու սպա, միայն գերադրական աստիճանով է խոսում ռուս բժիշկների անձնվիրության մասին։ 

© Sputnik / Asatur Yesayants Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիայի մասնագետներից
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ - Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիայի մասնագետներից

«Եթե պետք էր մի ժամ ավել աշխատել, աշխատում էին, երկու ժամ էր պետք, երկու ժամ էին աշխատում։ Մինչև գործը չէր ավարտվում, չէին գնում։ Նաև իրենց աշխատանքի շնորհիվ է, որ մեր Զինված ուժերում կորոնավիրուսային վարակի բռնկումներ չեղան», - ընդգծեց նա։

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ռուս մասնագետներին ու շնորհակալություն հայտնեց Հայաստանում կատարած առաքելության համար։

© Photo : official site of the MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիայի աշխատակիցներին
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ - Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիայի աշխատակիցներին

Տեղացիների հետ շփման մեջ հյուրերը երբեք դժվարությունների կամ միմյանց չհասկանալու խնդրի չեն բախվել։ Հայաստանում գրեթե բոլորը կա՛մ լավ, կա՛մ շատ լավ են ռուսերեն խոսում։ Սակայն հարցը միայն դրանում չէ։ Բժիշկներից մեկ մի դեպք է պատմում։

Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ

«Մի անգամ զբոսնում եմ քաղաքում ու մի պահ կանգ եմ առնում։ Ինձ մի տարեց մարդ է մոտենում ու հարցնում․ «Կարո՞ղ է մոլորվել եք, Ձեզ ու՞ր տանեմ»։ Ասացի՝ ուր եմ գնում, ու նա սկզբում բացատրեց, հետո ցույց տվեց՝ ինչպես գնամ։ Հետո իր հեռախոսահամարը տվեց ու ասում է. «Զանգեք, եթե մի բան պետք լինի»։ Ու մեզ շատերն այստեղ նման ջերմությամբ վերաբերվեցին», - ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsՌուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիայի աշխատակիցներից
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ - Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական պաշտպանության լաբորատորիայի աշխատակիցներից

Բժիշկներն էլ իրենց հերթին Հայաստանին ինչպես կարողացան, օգնեցին։ Այժմ կորոնավիրուսը, ինչպես ասացինք, զգուշորեն շրջանցում է բանակը։

Լրահոս
0