00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մեր զինծառայողը սպա է և գտնվում է Ժնևյան 3-րդ կոնվենցիայի պաշտպանության ներքո. Ալավերդյան

© Sputnik / Aram NersesyanЛариса Алавердян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн
Лариса Алавердян на Международной конференции, посвященной 15-летию офиса омбудсмена в Армении (27 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանում հայտնված հայ սպայի նկատմամբ ինչպիսի իրավախախտումներ են կատարվում և ինչ կոնվենցիաներ են ոտնահարվում. Sputnik Արմենիայի եթերում խնդրին անդրադարձել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյան. «Մեր զինծառայողը սպա է, ուստի գտնվում է Ժնևյան 3-րդ կոնվենցիայի պաշտպանության ներքո»

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ` ի տարբերություն վերջերս գերության կամ պատանդության մեջ հայտնված անձանց, Գուրգեն Ալավերդյանը սպա է, հետևաբար նա գտնվում է Ժնևյան 3-րդ կոնվենցիայի պաշտպանության ներքո։ Ըստ նրա` Ադրբեջանում հայ սպայի նկատմամբ ոտնահարվում են միջազգային գրեթե բոլոր նորմերը, այլ ոչ թե դրանցից միայն մեկը, խախտվել են նրա բոլոր իրավունքները։

Анна Алавердян, жена офицера Гургена Алавердяна (27 августа 2020). Мартуни - Sputnik Արմենիա
«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին

«Կան այնպիսի նորմեր, որոնք կարելի է համեմատել Մարդու իրավունքների և ազատության եվրոպական կոնվենցիայի հետ։ Նախևառաջ խոսք է գնում արժանապատվության, պատվի անտեսման ու անարգանքի մասին։ Բոլորս տեսել ենք հոլովակները։ Մյուս կարևոր նորմը վերաբերում է ամբոխի ավելորդ հետաքրքրությունից։ Այդ իրավունքը, որը յուրահատուկ նորմ է և հենց հատկանշական է միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից, ամբողջությամբ ոտնահարվում է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:

Ալեվերդյանի համոզմամբ` այն վիճակը, որով մեզ ցույց են տվել Գուրգեն Ալավերդյանին, լիովին արժանապատվության նսեմացում է, կոպիտ խախտում երիտասարդ տղամարդու նկատմամբ։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ է ադրբեջանական կողմը ցույց տալիս հայ սպային` գիտակցելով, որ նման կերպ խախտում է կոնկրետ իրավական նորմեր, Ալավերդյանը նշեց, որ այդտեղ կա քաղաքական տարր, այսինքն` Ադրբեջանը վաղուց որդեգրած հիբրիդային պատերազմին բնորոշ բաղադրիչներից մեկն է կիրառում`փորձելով վախ ներշնչել մեր քաղաքացիներին և խուճապ տարածել Հայաստանի բնակչության շրջանում։ Մյուս կողմից Ադրբեջանի ղեկավարությունը մարդու իրավունքների մասին ամբողջովին այլասերված պատկերացում ունեցող իր հանրությանը ցույց է տալիս, թե իբր ինչպիսի մեծ հերոսություն է կատարվել։

«2 երեխա ունի, ինչպե՞ս կարող է ուզել Ադրբեջանում մնալ». մանրամասներ մոլորված սպայի մասին

«Բոլորս էլ գիտենք, որ դրվել է հնարածին խնդիր, թե իբր Գուրգեն Ալավերդյանը ևս դիվերսանտ է, ուստի պետք է դատվի հինգ հոդվածով։ Փաստորեն ուզում են նրա կարգավիճակը հավասարեցնել Արցախում բանտարկված երկու ադրբեջանցի դիվերսանտների կարգավիճակին»,–ընդգծեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը։

Давид Тоноян - Sputnik Արմենիա
Ադրբեջանում հայտնված հայ սպան պարտադրված տեքստ է կարդում. Տոնոյանը խոսել է Կասպրշիկի հետ

Ալավերդյանի գնահատմամբ` Ադրբեջանի կողմից անձի նսեմացումը վերաբերում է ոչ միայն կոնկրետ հայ սպային, այլև ամբողջ Հայաստանին, քանի որ պարտադրված, բավականին խրթին մի տեքստ փորձում են հնչեցնել Գուրգեն Ալավերդյանի շուրթերով։

Ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտում է․ ՄԻՊ

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Ծավալված գործընթացը, ըստ Ստեփանյանի, անորակ ավանդական բեմադրություն է։

Լրահոս
0