00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները

Բաժանորդագրվել
Համավարակի պատճառով գինու օգտագործման ծավալները կրճատվել են, սակայն վերջին տարիներին սպիտակ ու վարդագույն գինիները մեծ պահանջարկ են վայելում ՀՀ-ում։ Ո՞ր եղանակին են դրանք ավելի շատ սպառվում, և ինչո՞ւ էր այն երկար ժամանակ համարվում «կանանց» խմիչք՝ ընթերցեք մեր հոդվածում։

Ընդամենը 10-15 տարի առաջ սպիտակ ու վարդագույն գինիները գրեթե պահանջարկ չունեին Հայաստանի բնակիչների շրջանում։ Ավելին՝ անհեթեթ կարծիք կար, որ դրանք նախատեսված են բացառապես կանանց համար։

© Sputnik / Asatur Yesayants«Ուտեստ Ֆեսթ» սննդի փառատոն, գինու տաղավար
Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները - Sputnik Արմենիա
«Ուտեստ Ֆեսթ» սննդի փառատոն, գինու տաղավար

 

Եվս մեկ սխալ կարծիք կար վարդագույն գինու, կամ ինչպես այն անվանում են ֆրանսիացիները` «ռոզեի» վերաբերյալ։ Շատերին թվում էր, որ այն անպայման պետք է կիսաքաղցր կամ քաղցր լինի։ Իրականում գինու մեջ շաքարի պարունակությունը պայմանավորված չէ դրա գույնով։

Բարեբախտաբար, վերջին մի քանի տարիների ընթացքում միֆերը վերացան, իսկ գինու վերոհիշյալ տեսակները սկսեցին իրենց արժանի տեղը զբաղեցնել այլ ալկոհոլային խմիչքների շարքում։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ալկոհոլի մասնագետ Վլադ Խաչատրյանն ասաց, որ սպիտակ գինու պահանջարկը սկսեց աճել 2015-2016  թվականներին։

Նրա խոսքով՝ 2015-2016 թթ․ ամառվա ընթացքում այդ գինիները սկսեցին ավելի շատ վաճառվել, մինչդեռ կարմիր գինու վաճառքն ամբողջ տարի կայուն էր։

Պետք է նշել, որ սպիտակ ու վարդագույն գինու պահանջարկն ամբողջ աշխարհում աճում է հենց տարվա շոգ եղանակին։ Բարձր թթվայնության շնորհիվ դրանք շատ թեթև ու թարմ են, ու հատկապես ամռանը հաճելի է խմել։

© Sputnik / Asatur YesayantsՎլադ Խաչատրյան, ալկոհոլի մասնագետ
Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները - Sputnik Արմենիա
Վլադ Խաչատրյան, ալկոհոլի մասնագետ

 

Ինչո՞վ է վատ հայկական խաղողը. գյուղացիներն ու գինեգործներն ապշած են

Իհարկե, համավարակի պատճառով «աստվածների ըմպելիքի» սպառումը զգալիորեն նվազել է։ Փորձագետը նշում է, որ Հայաստանում ալկոհոլի կիրառման անկումը կազմել է ավելի քան 50%։

«Կարանտինի սկզբում վաճառքը վատ չէր, քանի որ շատերն ինքնամեկուսացումը արձակուրդի պես մի բան էին ընկալում։ Սակայն որոշ ժամանակ անց մարդիկ սկսեցին տնտեսել, քանի որ չգիտեին՝ ինչ սպասել վարակից ու ինչ կարող է հետո լինել»,- շեշտում է նա։

Վլադի խոսքով՝ միայն հիմա՝ սրճարանների ու ռեստորանների բացվելուց գրեթե մեկ ամիս անց, այդ ոլորտում սկսել է որոշակի դրական դինամիկա նկատվել․․․

Տեղական VS ներմուծված

Մասնագետի կարծիքով՝ Հայաստանում սպիտակ ու վարդագույն գինիների հանդեպ աճած հետաքրքրությունը կապված է երկրում գինի խմելու մշակույթի զարգացման հետ։ Սակայն այդ գործընթացի ամենասկզբում բնակչության մեծ մասը նախապատվություն էր տալիս ներկրված գինիներին, որոնք ապահովում էին գին/որակ հարաբերակցությունը։

© Sputnik / Asatur YesayantsՎլադ Խաչատրյան, ալկոհոլի մասնագետ
Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները - Sputnik Արմենիա
Վլադ Խաչատրյան, ալկոհոլի մասնագետ

Սակայն այսօր ամեն ինչ այլ է․ շուկայում հայտնվել են խաղացողներ, որոնք կարող են լուրջ մրցակից լինել արտասահմանյան գինինեի համար։

«Ժամանակի ընթացքում գինեգործները նկատել են, որ տեղացիները հետաքրքրություն են ցուցաբերում այդ կարգի գինիների նկատմամբ ու հաճույքով գործի են անցել», - ընդգծում է Վլադը։

Որպես օրինակ նա բերում է ոսկեհատ տեսակի հետ կապված իրավիճակը։ Գինեգործներն այն համարում են հայկական սպիտակ տեսակների «թագուհի» Պարզվում է՝ մի ժամանակ այն այնքան պահանջված չէր, որ գյուղացիները կտրում էին ու փոխարենը կարմիր տեսակի խաղող կամ այլ ծառեր տնկում։ Բայց այսօր շուկայում այդ տեսակի պակաս կա։

© Sputnik / Asatur YesayantsСпециалист по алкоголю Влад Хачатрян
Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները - Sputnik Արմենիա
Специалист по алкоголю Влад Хачатрян

«Չեք պատկերացնի՝ բերքահավաքի ժամանակ ինչ է կատարվում այն շրջաններում, որտեղ ոսկեհատ են աճեցնում։ Պահանջարկն ահռելի է, իսկ գինը երբեմն երկրաչափական պրոգրեսիայով է աճում»,- շեշտում է մասնագետը։

Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ սպառումը մի քանի անգամ աճել է։ Միաժամանակ լավացել է նաև գինու որակը։ Դեռ մինչ 2008-2010 թվականները տեղացի արտադրողների մոտ հնարավորինս շատ վաճառելու ցանկությունն էր գերակշռում, բայց այսօր նրանք ձգտում են իսկապես որակյալ գինի արտադրել։

«Ինձ համար շատ ուրախալի է, որ հայ գինեգործները ձգտում են միանգամից լավ ապրանք ներկայացնել։ Շատերը երկար աշխատել են բարձրորակ ըմպելիք ստանալու համար ու վաճառքը չեն սկսել, մինչև ուզածը չեն ստացել», - վկայում է սոմելյեն և հավելում, որ սկզբում տեղացի արտադրողներին հաջողվել է բարձրորակ կարմիր գինի ստանալ, հետո սպիտակ, իսկ հիմա նրանք կարող են հպարտանալ նաև լավ վարդագույն գինով։

Ցավոք, կար ժամանակ, երբ այդ ըմպելիքը ստանալու համար տեղացի արտադրողներից ոմանք պարզապես խառնում էին կարմիր ու սպիտակ գինին։ Սակայն այժմ դա անցյալում է։

Հայկական տեսակներ «ռոզեի» համար

Վարդագույն գինին, ինչպես և կարմիրն ու սպիտակը կարող է լինել չոր, կիսաչոր ու քաղցր։ Եթե խոսենք հանգիստ գինիների (ոչ փրփրուն) մասին, ապա դրանք ստանում են կարմիր խաղողի տեսակից, որոնց արտադրության համար խնդողնի, կախեթ ու արենի տեսակներն են օգտագործում․ դրանց կճեպը կարմիր է, իսկ միջուկը՝ սպիտակ։ Ըստ մեր զրուցակցի՝ հենց այդ տեսակներից է շատ հետաքրքիր «ռոզե» ստացվում։

© Sputnik / Ani Liparityan«Գինու օրեր»(12 մայիս 2018): Երևան
Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները - Sputnik Արմենիա
«Գինու օրեր»(12 մայիս 2018): Երևան

Բավականին հագեցած վարդագույն է ստացվում նաև հաղթանակ տեսակից, որը վրացական սապերավիի «բարեկամներից» է։ Տեղացի արտադրողներն օգտագործում են նաև կարմրահյութ տեսակը։

«Այդ տեսակից պատրաստած գինին բաց կարմիր է, այդ պատճառով սխալ է կարծել, եթե դրա պատրաստման համար ներկեր են օգտագործվել։ Այդ գինիները կոչվում են «կլարետ»։

Մասնագետի գնահատմամբ ՝ «ռոզեն» ունիվերսալ խմիչք է։ Միշտ կարելի է այն ընտրել, եթե չգիտեք, թե այս կամ այն ուտեստի հետ ինչ գինի մատուցել։

Եզրափակելով նշենք, որ հայկական վարդագույն գինիների արժեքը տատանվում է մոտավորապես 3-6 հազար դրամի սահմանում։

© Sputnik / Asatur YesayantsՎլադ Խաչատրյան, ալկոհոլի մասնագետ
Կարմիր խաղողի պահանջարկը մեծ է, կամ ինչպես հայերը սիրեցին սպիտակ և վարդագույն գինիները - Sputnik Արմենիա
Վլադ Խաչատրյան, ալկոհոլի մասնագետ
Լրահոս
0