Ավիաշոու Արարատի ֆոնին․ ռուսական ռազմաբազայի «ԱՍ»-երը`Հայաստանի երկնքում
Ավիաշոու Արարատի ֆոնին․ ռուսական ռազմաբազայի «ԱՍ»-երը`Հայաստանի երկնքում
Sputnik Արմենիա
Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազայի ավիախումբը, օդային ցուցադրություն է տեղի ունեցել։ 28.08.2020, Sputnik Արմենիա
Երևանի «Էրեբունի» օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազայի ավիախումբը, օդային ցուցադրություն է տեղի ունեցել։
«Էրեբունու» ռուսական ռազմական ավիաբազայի բաց դռների օրը սկզբում «փակ ճանապարհներ» էր հիշեցնում։ Երևանցիների հետաքրքրությունն այդ միջոցառման հանդեպ այնքան մեծ էր, որ իրարանցման պատճառով օդանավակայան տանող միակ ճանապարհի երթևեկությունը կաթվածահար էր արված։ Անցակետի մոտ մարդկանց ջերմությունը չափում էին ու ախտահանում ձեռքերը: Տոնը տոն, բայց հակահամաճարակաբանական կանոնները պետք է պահպանել։
Հետո սկսվեց ամենահետաքրքիրը։ Իսկական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, որոնց մեծահասակները կարող էին հասնել ինչպես «Իշտոյանին»։ Կապույտ համազգեստով սպաները սիրով պատմում էին թռիչքային կոմբինեզոնների, զենքի ու մարտական մեքենաների ոչ գաղտնի յուրահատկությունների մասին։ Հանդիսավոր խոսքից ու «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին նվիրված զորաշարվածքից հետո սկսվեց ամենակարևորը՝ երկնքում մարտավարական դրվագների իրականացումը։
Սկզբում բիբլիական Արարատի ֆոնին օդ բարձրացավ Մի-24 մարտական ուղղաթիռը, որին «կոկորդիլոս» են անվանում։ Ուղղաթիռին ուղեկցում էին երեք Մի-8-երը, որոնք վառած կրակով շրջան գծեցին օդանավակայանի երկնքում, հետո «ռոմբ» ու ջերմային ծուղակներով հրաձգություն ցուցադրեցին։ Մարտական պայմաններում դա կիրառում են ուղղաթիռի ջերմությամբ աշխատող հրթիռներին ապակողմնորոշելու համար։
«Կոկորդիլոսը» ղեկավարում էր Էդուարդ Ժդանովը։ Նա բարդ պիլոտաժի ֆիգուրներ, իսկ հետ հնարավորինս ցածր բարձրությունից ուժեղացված վիրաժներ ցուցադրեց։
Ապա երկինք բարձրացան ցանկացած եղանակի համար նախատեսված ՄիԳ-29 ուղղաթիռները։ Դրանք ևս ներկաներին ողջունեցին կրակով, հետո ջերմային ծուղակներ արձակեցին։ Օդաչուները խմբակային պիլոտաժ կատարեցին ու մի շարք բարդ մանևրեր ցուցադրեցին։
Հերթը հասավ «ԱՍ»-ին։ Դիպուկահար օդաչու, ավիաբազայի շտուրման, փոխգնդապետ Նիկոլայ Նիկոլայևը միայնակ պիլոտաժ ցուցադրեց։ Եթե ավելի պարզ ասենք՝ սկզբում ուղղաթիռը մի կողքից մյուսը շրջվեց, հետո բարձրություն հավաքեց ու հետադարձ «սալտո» կատարեց։ Այնուհետև ուղղահայաց բարձրացավ շատ վերև, սլացավ առաջ և դարձյալ «սալտո» կատարեց։ Երբ կործանիչը գագաթնակետին հասավ ու սկսեց ներքև իջնել, խցիկը փայլեց արևի տակ։ Ասես՝ օդաչուն աչքով արեց․․․