ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի - Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ազգային անվտանգության ծառայություն չի կանչվել, քանի որ կանչելու որևէ հիմք չկա:Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
Նշենք, որ մամուլը տևական ժամանակ գրում է Թորոսյանի հրաժարականի, ինչպես նաև ԱԱԾ կանչվելու մասին, ինչը, սակայն, պարբերաբար հերքվում է:
Անդրադառնալով լրագրողի այն դիտարկումը, թե Քյարամյանի նշանակումից հետո ԱԱԾ-ում կադրային արտահոսք է եղել, ԱԱԾ տնօրենը հերքեց՝ նշելով, որ նման բան չկա։
Քյարամյանը ներողություն խնդրեց լրագրողների մյուս հարցերին չպատասխանելու համար և հեռացավ։
«Կատարելագործված» ստեր են տարածում. ինչո՞ւ է ջնջվել Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջը