00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արձակուրդներն ավարտվում են. սկսվում է ճանաչված ՀՀ-ի և չճանաչված Արցախի անկախության ամիսը

© Sputnik / Aram NersesyanПосетительница праздничного концерта группы Capital Citues (США) в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри
Посетительница праздничного концерта группы Capital Citues (США) в День Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք: Այս օրերին շատ է խոսվում սպասվող արձակուրդների մասին՝ որքան էլ տարօրինակ է Հենրիխ Մխիթարյանը արձակուրդ է գնում, թեեւ մի քանի օրից Հայաստանի ֆուտբոլի հավաքականին կարեւոր խաղեր են սպասում։
Արձակուրդների սեզոնն ավարտվում է, սկսվում է հայկական երկու անկախությունների ամիսը

Որքան էլ տարօրինակ է, առողջապահության նախարարն ուզում է մի քանի օրից արձակուրդ վերցնել, այնինչ հենց մի քանի օրից դպրոցներում դասերն են վերսկսվելու և ահագնանալու է վիրուսի տարածման վտանգը։ Ինչևէ՝ հայաստանցիների գերակշիռ մասի համար արձակուրդների սեզոնն ավարտվում է և սկսվում է սեպտեմբերը՝ հայերիս երկու պետությունների անկախությունների ամիսը։ Համաձայնեք՝ դեռ մի քանի տասնամյակ առաջ դժվար թե որևէ մեկը կանխատեսեր, որ մենք՝ հայերս, հարյուրամյակներ շարունակ պետականություն չունենալուց հետո, ի վերջո, 21-րդ դարում կունենանք ոչ թե մեկ, այլ միանգամից երկու հայկական պետություն՝ Հայաստան և Արցախ:

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Եթե քառօրյա պատերազմը երկար տևեր, Հայաստանը կճանաչեր ԼՂՀ անկախությունը. Սերժ Սարգսյան

​Ընդ որում՝ այնպիսի երկու պետություն, որ եթե ասում ես՝ դրանք առանձին պետություններ են՝ ամեն կողմերից միանգամից հակադարձում են՝ ինչպես կարելի է Ղարաբաղը անջատել Հայաստանից, դա մեկ միասնական պետություն է: Վարչապետի ասած՝ «Արցախը Հայաստանն է և վերջ»։ Բայց, երբ կրկնում ես վարչապետի ասածը և պնդում, թե Արցախը Հայաստանն է և վերջ, այսինքն՝ մենք մի պետություն ենք, միանգամից մյուս կողմից ես սուր քննադատության արժանանում՝ ինչպես թե՝ Լեռնային Ղարաբաղի Հանարապետությունը միանգամայն անկախ պետություն է, ինչը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին: Հենց այդպես էլ կոչվում է այդ օրը Ստեփանակերտում ընդունված փաստաթուղթը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիր: Այսինքն՝ ոչ թե անկախություն են հռչակել ղարաբաղցիները, այլ պարզապես ամրագրել են նոր պետության՝ արցախյան հանրապետության գոյության փաստը:

Ինչպես Ռուսաստանը երկուսուկես դար առաջ նպաստեց ամերիկացիների անկախացմանը

​Ու երևի թե այն ժամանակ դա տրամաբանական էր, որովհետև դրանից առաջ՝ ինչպես հիշում եք, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին երևանյան խորհրդարանում հայտարարվել էր: Պարզապես մեջբերեմ՝ «Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը»: Արժե արդյոք հիշեցնել, թե դրանից հետո քանի-քանի անգամ է քննարկվել Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման հարցը: Ոչ միայն երևանյան սրճարաններում և խոհանոցներում: Նաև բարձրագույն օրենսդրական մարմնում՝ այդ նույն խորհրդարանում, որը հռչակել էր միացումը: Այսինքն՝ սկզբից միավորել ենք Հայաստանն ու Ղարաբաղը, հետո սկսել ենք քննարկել Երևանի կողմից Հայաստանի մի մասի ճանաչման խնդիրը:

Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի գործառույթը. Փաշինյան

​Է, ինչու եք զարմանում։ Աշխարհում շատ ավելի արտառոց դեպքեր կան: Օրինակ՝ Ամերիկան, որն ինքն է ժամանակին անկախացել Մեծ Բրիտանիայից, իսկ հիմա չի ուզում ճանաչել Ադրբեջանից անկախացած Ղարաբաղի ինքնիշխանությունը: Պարզապես կոնկրետ փաստեր բերեմ, որոնց մասին միգուցե շատերն այնքան էլ տեղյակ չեն: Մի ժամանակ՝ նախանցած դարի կեսերին՝ քաղաքացիական պատերազմի տարիներին Միացյալ Նահանգների մի մասը՝ 7 նահանգ որոշել էր անջատվել մնացած նահանգներից և առանձին պետություն հռչակել:

Տիգրան Պասկևիչյան. «մատաղ սերունդ», անկախություն, լյուստրացիա - Sputnik Արմենիա
Մատաղ սերունդը, անկախությունն ու լյուստրացիան. Պասկևիչյանը` այն մասին, թե ուր ենք գնում

Ավելին՝ Ալաբամա նահանգը 1861 թվականի ամռանը հայտարարեց, որ դուրս է գալիս Միացյալ Նահանգների կազմից և անկախ պետություն է դառնում: Եվ ինչ եղավ։ Այո, շատ կարճ տևեց Ալաբամայի անկախությունը, մոտ մեկ ամսից այդ նահանգը վերահաստատեց, որ մնում է ամերիկյան միասնական պետության կազմում: Ինչո՞ւ: Որովհետև անմիջապես էլ դաշնային զորքերը կտրեցին Ալաբամայի ելքը դեպի ծով: Ու դրանով ամեն ինչ վերջացավ:

​Հիմա կասեք՝ բավական է էլի, հարյուրերորդ անգամ փորձում ենք ապացուցել մեր իրավացիությունը, որ Ղարաբաղը անկախանալու իրավունք ուներ, 30 տարի շարունակ դրանով ենք զբաղվում: Միանգամայն ճիշտ եք: Ստեփանակերտցի կամ մարտակերտցի բժշկի և ուսուցչի համար բացարձակ տարբերություն չկա՝ ինքը միջազգայնորեն ճանաչվա՞ծ է, թե՞ ոչ: Իրականում ամենակարևորն այն է, որ ճանաչված Հայաստանը և չճանաչված Արցախը կապված են երկու ճանապարհներով, հիմա էլ որոշվել է կառուցել երրորդ ճանապարհը։

Լրահոս
0