Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» մրցել է մակեդոնական «Ռենովայի» հետ։ Հանդիպումը կայացել է Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Դաշտի տերերը առաջին իսկ րոպեներից առավելությունն իրենց ձեռքը վերցրին։ «Ալաշկերտը» տարածքային առավելություն ուներ, խաղում էր ուժեղ ու վստահ։ Հայ ֆուտբոլիստները մի քանի հնարավորություն ունեին մակեդոնացիների դարպասը գրավելու, սակայն նրանց չհաջողվեց։
Առաջին խաղակեսի մոտավորապես կեսին խաղի տեմպը փոքր-ինչ «քնել էր», թիմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվով:
Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ զգույշ էին խաղում, իսկ 58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հյուրերին հաջողվեց առաջ անցնել։ Աչքի ընկավ Նենադ Միսկովսկին։
«Ալաշկերտի» բոլոր փորձերն ապարդյուն էին։ Երևանցիները պարտվեցին 0:1 հաշվով և դուրս մնացին Եվրոպայի լիգայի խաղարկությունից:
«Նոան» տխուր է. թիմը պարտվեց «Կայրաթին»
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պայքարը մրցաշարի այս փուլում բաղկացած է մեկ խաղից և անցկացվում է առանց հանդիսատեսի:
Ավելի վաղ Եվրոպայի լիգայից դուրս էր մնացել մեկ այլ հայկական ակումբ ՝ «Նոան», որն Ալմաթիում պարտվել էր տեղի «Կայրաթի» թիմին ՝ 1:4 հաշվով: