ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը նոր տեսանյութ է հրապարակել օգոստոսի 17-ին Երևանում տեղի ունեցած ահասարսուռ դեպքի մասին։
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում` հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորում, հայտնաբերվել էր 25-ամյա կնոջ դի՝ բռնության հետքերով։
Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ աղջկան խեղդամահ էր արել նրա 32-ամյա ընկերը։
Հրապարակված նոր տեսանյութում ոստիկանությունը ցուցադրում է տղամարդու լուսանկարը։ Նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։
Ոստիկանության հաղորդմամբ՝ որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ տղամարդուն հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։
Երևանում խեղդամահ արված աղջկա ինքնությունը պարզվել է. որոնում են սպանության կասկածյալին
Հիշեցնենք` օգոստոսի 17-ին` ժամը 15:00-ի սահմանում, ոստիկանները Երևանի Նորք-Մարաշ համայնքում՝ Հովսեփյան փողոցում, երիտասարդ կնոջ դիակ էին հայտնաբերել։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Սպանությունից երեք օր անց ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ նախաքննությամբ պարզվել է՝ անձնական և ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 32-ամյա տղամարդը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող իր կնոջը խեղդելու եղանակով զրկել է կյանքից և դիմել փախուստի:
Նորքում խեղդամահ արված կինը 25 տարեկան էր. նոր մանրամասներ
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 32-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
Տեղեկություններ կան, որ Իրանի քաղաքացին հատել է հայ-իրանական սահմանը։