00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերին Լարսի անցակետում բողոքի ակցիա է․ Թանանյանը համոզել է հայ վարորդներին հետ կանգնել

© Photo : Facebook / Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to GeorgiaСотрудники посольства Армении в Грузии доставили необходимую помощь гражданам Армении (23 ноября 2019). КПП «Верхний Ларс»
Сотрудники посольства Армении в Грузии доставили необходимую помощь гражданам Армении (23 ноября 2019). КПП «Верхний Ларс» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացական կողմը հայտնել է իր տարածքում կանգառի կանոնների մասին, ավելին՝ վարորդներն այդ նպատակով կարող են դիմել համապատասխան մարմիններին, եթե մեքենան անսարք է։

ԵՐԵՎԱՆ, , 25 օգոստոսի – Sputnik. Մոտ 60 օսիացի ու հայ վարորդներ ակցիա են անցկացնում «Վերին Լարս» անցակետի մոտակայքում ռուսական կողմից ու մտադիր են փակել ճանապարհը։ Սակայն հայ վարորդներին համոզել են չմասնակցել ապօրինի գործողություններին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

«Վարորդներն ասացին, որ վրացական Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս տուգանել է իրենց Վրաստանի տարածքում կայանելու համար։ Նրանց խոսքով՝ առանց հասկանալու մոտ երկու հազարի լարի (մոտ 650 դոլար) տուգանում են»,- ասաց նա։

Վարորդները բողոքում են, որ պատժամիջոցները կիրառվում են եթե նույնիսկ խախտումը կատարվում է օբյեկտիվ պատճառներով։ Օրինակ, եթե մեքենան փչացել է, ու վարորդը պարզապես չի կարող տեղից շարժվել, կամ եթե առողջական խնդիրներ են առաջացել։ Նրանք պնդում են, որ այդ ամենը զանգվածային բնույթ է կրում։

Столкновения в Джавахке - Sputnik Արմենիա
Հայերի ու ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել Վրաստանում. պատճառը հայտնի է

Թանանյանի պարզաբանմամբ՝ օս վարորդները հայերի հետ որոշել են ուշադրություն հրավիրել այդ խնդրի վրա։ Նա նշեց, որ անձամբ հանդիպել է հայ վարորդների հետ ու համոզել, որ չմասնակցեն ապօրինի գործողություններին։

Դեսպանատանը կից մաքսային կցորդի խոսքով՝ ինքը խնդրի մասին արդեն տեղեկացրել է համապատասխան մարմիններին։

Պետք է նշել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանը փակելու պահից Վրաստանը  տեղափոխության նոր կանոններ է սահմանել բեռնատարների վարորդների համար, որոնք գործում են Վրաստանի տարածքում արտակարգ դրության ռեժիմի ընթացքում։

Մասնավորապես՝ բեռնատարների վարորդները հայ-վրացական սահմանի մաքսային ընթացակարգերն անցնելուց հետո պետք է կանգ չառնելով հասնեն նշանակետին՝ «Վերին Լարս» անցակետ։

Կանգ առնել թույլատրվում է միայն հատուկ հատկացված վայրերում (STOP POINT), ապահովագրություն ձևակերպելու համար սահմանված կետերում, մաքսակետերում գտնվող կայանատեղիներում։

Սահմանված կանգառներում վարորդը կարող է բենզին լիցքավորել, զուգարանից օգտվել քարտ կամ սնունդ գնել։ Առողջական կամ մեքենայի անսարքության հետ կապված խնդիրների դեպքում վարորդը պետք է զանգահարի 112 հեռախոսահամարով։

Многокилометровая очередь на грузино-российской границе Верхний Ларс - Sputnik Արմենիա
Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը

Բեռնատարը պետք է ժամանման պահից սկսած 24 ժամվա ընթացքում լքի Վրաստանի տարածքը, իսկ եթե մեքենան անցնում է Կազբեգով, ապա թույլատրվում է մինչև 48 մնալ Վրաստանի տարածքում։ Մաքսատանն անցկացրած ժամանակը հաշվի չի առնվում։

Կանոնները խախտելու դեպքում 3 հազար լարի (մոտ հազար ԱՄՆ դոլար) տուգանք է սահմանված։ Բացառություն են կազմում եղանակով պայմանավորված չնախատեսված (օրինակ՝ Կոբ-Գուդաուր հատվածը փակ է, կամ փակ է Լարս տանող ճանապարհը – խմբ) կամ արտակարգ իրավիճակները։

Սահմանված կանոնները խախտելու դեպքում բեռնատարը պետք է անհապաղ հեռանա Վրաստանի տարածքից։ Հակառակ դեպքում վարորդը 14 օրով պետք է կարանտինի մեջ մնա, իսկ տրանսպորտային միջոցը տարհանվի տուգանային հրապարակ։

Նշվում է նաև, որ վարորդները պարտավոր են բժշկական դիմակ ու ձեռնոց դնել, ցանկալի է վճարումներն էլ քարտով անել։

Լրահոս
0