ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Արցախի պաշտպանական գերատեսչությունը ներկայացրել է իրավիճակը շփման գծում անցնող շաբաթ ընթացքում։
Պաշտպանության բանակի տվյալներով` օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերը Բաքվի սրտով չեն․ ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը
Նշենք, որ անցած շաբաթ` օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 6000 կրակոց։