ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Այսօր՝ օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Ապարանի բնակիչ, 22-ամյա Կարեն Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Թալին քաղաքի բնակիչ, 67-ամյա Գագիկ Ֆ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ՎԱԶ-2107-ի ուղևոր, Սպիտակ քաղաքի բնակիչ, 43-ամյա Արկադի Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդներից Կարեն Ա.-ն N զորամասի պայմանագրային զինծառայող է, իսկ Գագիկ Ֆ.-ն՝ Դդմասար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ: