ԵՐԵՎԱն, 21 օգոստոսի - Sputnik. Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել փլուզում, որի պատճառով տղամարդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 21-ին, ժամը 02։16-ին։ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել փլուզում․ ներսում կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Փլուզում Շիրակի մարզում. հողաշերտի տակ անասուններ են մնացել
«Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս մոտ 6 քմ բետոնե պատը փլուզվել է Հայկ Ի․-ի (ծնված 1988 թ․) վրա, որը տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փլուզվել է Սունդուկյանի թատրոնի ձմեռային այգի տանող մի քանի տոննա կշռող աստիճանավանդակը
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։