00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորվեգիան կդառնա՞ երկրորդ «Լեհաստան». ՆԱՏՕ-ի զորքերն ակտիվացել են

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցМеждународные учения Sea Breeze - 2019 в Одессе
Международные учения Sea Breeze - 2019 в Одессе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ-ն խոսքից անցնում է գործի Նորվեգիայում ռազմական ներկայությունն ուժեղացնելու առումով։

ՌԻԱ Նովոստի, Նիկոլայ Պրոտոպոպով

Ատոմային սուզանավեր, հզոր ռադիոտեղորոշիչ կայաններ, մասշտաբային վարժանքներ և հետախուզական առաքելություններ․ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի է ակտիվանում Եվրոպայի հյուսիսում։ Ռուսաստանի ԱԳՆ-ի կարծիքով՝ դաշինքը նպատակային կերպով Նորվեգիան լցնում է ռազմական կոնտինգենտով։ Եվ ինչպես եվրոպական մյուս երկրների դեպքում՝ «ռուսական սպառնալիքի» պատրվակով։ Արդյո՞ք սկանդինավյան այս թագավորությունը դաշինքի համար կդառնա հերթական «Լեհաստանը»։

Անառողջ ակտիվություն

ՆԱՏՕ-ն խոսքից անցնում է գործի Նորվեգիայում ռազմական ներկայությունն ուժեղացնելու առումով։ Դաշինքի նավերի զորավարժությունները նկատելիորեն ավելի հաճախակի են դարձել Բարենցի և Նորվեգական ծովերում՝ նորվեգական նավատորմի ներգրավվմամբ։

Rail Baltica. ինչպես է «մահանում» ՆԱՏՕ-ի ու Եվրոպական միության փայփայած նախագիծը - Sputnik Արմենիա
Rail Baltica. ինչպես է «մահանում» ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության փայփայած նախագիծը

Տարածաշրջանում ընդլայնվում են դաշինքի հետախուզական առաքելությունների մասշտաբները. Արկտիկայում՝ Ռուսաստանի սահմանների մոտ, աշխատում են Նորվեգիայի ռազմածովային ուժերի հետախուզական նավերը, իսկ նորվեգական բազաներից պարեկային ծառայություն իրականացնելու են բարձրանում ԱՄՆ ռազմածովային ուժերի Poseidon ինքնաթիռները: Օսլոն և Վաշինգտոնը երկարաձգել են երկրում ծովային հետևակի ստորաբաժանումների տեղակայման մասին համաձայնագիրը՝ կրկնակի ավելացնելով դրանց թվաքանակը:

2018թ․-ին Նորվեգիայում կայացան ՆԱՏՕ-ի խոշորագույն Trident Juncture զորավարժությունները։ Շուրջ հիսուն հազար զինծառայողներ հավաքական պաշտպանություն մշակեցին պայմանական հակառակորդի հարձակման դեպքում։ Զորաշարժերի հարթակում դաշինքը գործի էր դրել 65 մարտական նավ, այդ թվում՝ ամերիկյան «Հարրի Թրումեն» ավիակիրը, որը սառը պատերազմի ժամանակներից ի վեր առաջին անգամ էր մտնում Նորվեգական ծով:

Հյուսիսային Նորվեգիայում ՆԱՏՕ-ն ռադիոտեղորոշիչ կայան է կառուցում՝ «Գլոբուս-3»-ի հրթիռային հարձակումը կանխելու նպատակով։ Շինարարությունը եռում է Վարդյո կղզում՝ Ռուսաստանից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրի վա։

Նոր ռադիոտեղորոշիչ կայանի օգնությամբ ՆԱՏՕ-ն կկարողանա տեսնել ռուսական հրթիռային զենքի փորձարկումները, հետևել Հյուսիսային նավատորմի նավերի տեղաշարժին և «պայմանական հակառակորդի» ներքին շրջաններին: Բացի այդ, արդիականացվում են Բարդուֆոսս, Էվենես, Բանակ, Էրլան և Ռյուգե ռազմական օդանավակայանները, Գրոտսունդ նավահանգստային տերմինալը վերասարքավորվում է ամերիկյան ատոմային սուզանավեր ընդունելու համար:

Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները Եվրոպայի հյուսիսում նպաստում են Արկտիկայի ռազմականացմանը։ Հատկապես մտահոգում են դաշինքի հետախուզական թռիչքները։ Վաղուց արդեն սովորական են դարձել ՊՆ-ի տեղեկություններն ամերիկյան հետախույզ ինքնաթիռների մասին, որոնք հայտնվում են հենց սահմանների մոտ։ Ամեն անգամ օդատիեզերական ուժերը ստիպված են լինում օդ բարձրացնել կործանիչները և բառացիորեն քշել դրանք ներքին օդային տարածությունից:

«Այնտեղ ամեն ինչ լուրջ է». ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն «պատերազմում» Ռուսաստանի սահմանների մոտ

Այսպես, մի շաբաթ առաջ ՄիԳ-31-ը սահմանից վտանգավոր հեռավորության վրա կալանել էր «Պոսեյդոն» ինքնաթիռը։ Իսկ օգոստոսի 4-ին օդային տարածքի վերահսկողության միջոցները Բարենցի ծովի օդային տարածքում հայտնաբերել են նորվեգական Falcon 20 ռադիոտեխնիկական հետախուզության և ռադիոէլեկտրոնային պայքարի ինքնաթիռը: Այն նույնպես օդատիեզերական ուժերի կործանիչի օգնությամբ հետ են դարձրել։

ՆԱՏՕ-ի հյուսիսային պլացդարմը

Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշեց, որ Օսլոյում առայժմ ջանում են հեռու մնալ ՆԱՏՕ-ի միջոցառումներից, բայց դա ավելի ու ավելի բարդ է դառնում։

«Երկրի ղեկավարության փոփոխության դեպքում կարող է տեղի ունենալ ինչ ասես, այդ թվում՝ կարող են ի հայտ գալ ամերիկյան ռազմաբազաներ,-ասում է փորձագետը։ Նորվեգիան զորավարժությունների համար արդեն իսկ տեղակայել է ամերիկյան ռազմական հավաքակազմը, իր բազաներում ընդունում է ԱՄՆ-ի սուզանավերը։

Ինչ են անում ԱՄՆ-ի զինվորականները Լեհաստանում - Sputnik Արմենիա
Ինչ են անում ԱՄՆ-ի զինվորականները Լեհաստանում

Ռազմականացման ուղղվածությունն ակնհայտ է։ Թե ինչպես կփոխվի իրավիճակը՝ հայտնի չէ։ Բայց հասկանալի է, որ ռազմական և քաղաքական լարվածության աճին զուգահեռ Օսլոն կսկսի զիջել Վաշինգտոնի ճնշումներին։ Այդ թվում նաև այն պատճառով, որ Արկտիկայի համար սպասվող դաժան պայքարում նորվեգացիները լրջորեն հույս են դնում ամերիկացիների վրա։

Իրադրության արհեստական սրման և արտաքին թշնամի փնտրելու մասին են վկայում Նորվեգիայի արտաքին հետախուզության ղեկավար Մորտեն Հագա Լունդեի հայտարարությունները, որը թագավորության համար գլխավոր սպառնալիք է համարում Ռուսաստանին ու Չինաստանին: Հատուկ մտահոգություն են առաջացնում ռուսական նոր հեռահար հրթիռները։

Նորվեգացին վկայակոչում է ռազմաբազաների ամրապնդումը Կոլայի թերակղզում և Բարենցի ծովի հյուսիսային մասում, Հյուսիսային նավատորմի զորավարժությունները, սպառազինության առաջատար համակարգերը։ Նրա կարծիքով՝ սպառնալիք են ներկայացնում նաև միջմայրցամաքային «Սարմատ» հրթիռային համալիրները, գերձայնային «Ավանգարդը» և «Կինժալը»։

«Վալդայ» վերլուծական ակումբի ռազմական փորձագետ Արտյոմ Կուրեևն ասում է, որ բնակչությանը վախեցնում են «ռուսական սպառնալիքով», այդ թվում՝ հեռուստաէկրաններից։ «Նորվեգիայի քաղաքական վերնախավը ի դեմս Ռուսաստանի հակված է տեսնել վտանգավոր հարևան, փաստացի՝ հավանական հակառակորդ,-նշում է նա,-տեղական «Օկուպացիա» սերիալի առաջին երկու եթերաշրջանները՝ Ռուսաստանի կողմից ԵՄ-ի անձայն համաձայնությամբ երկիրը գրավելու մասին, նույնպես ցուցանիշ են»։

Ինչու է ԱՄՆ-ին անհանգստացնում ռուսական Սու-57-ի «բարելավումը»

Կուրևվը հիշեցնում է, որ սառը պատերազմի ավարտից հետո, հյուսիսային թագավորությունը բավականին ինքնուրույն քաղաքականություն էր վարում արդեն Ռուսական Հյուսիսում։ Այսպես, նորվեգական հատուկ ծառայությունները ուշադիր հետևում էին Հյուսիսային նավատորմի վիճակին և անգամ աջակցում էին տարածաշրջանի փոքր ժողովուրդների անջատողական տրամադրություններին` փորձելով գործի դնել «պոմորական խաղաթուղթը» և հայտարարել «պոմորների առանձին սուբէթնոսի» մասին, որոնք տուժել են «ռուսական իմպերիալիզմից»։

Երկու աթոռի նստելու մասին

Պետք է նշել, որ Նորվեգիան Հյուսիսատլանտյան դաշինքի հիմքերում է կանգնած եղել և դաշինքին միացել է 1949թ․-ին, սակայն պատմականորեն ջանացել է բավականաչափ զգուշավոր դիրք բռնել, որպեսզի ավելորդ անգամ չսրի հարաբերությունները Խորհրդային Միության հետ։

Այսպիսով, Օսլոյոն հրաժարվում էին խաղաղ ժամանակ օտարերկրյա ռազմաբազաներ կառուցել, ինչպես նաև բացառել էին երկրում ատոմային զենքի և միջին հեռահարության հրթիռների տեղակայումը։ Առանձին համաձայնությամբ Նորվեգիայում բնակեցրել էին միայն մի քանի հարյուրյակ ամերիկացի ծովային հետևակայինների։

Капитан Сара Миллер и техник Сержант Кэррол Брюстер обсуждают варианты ответа на инсценированную кибератаку во время съемок сцены для видео миссии командования резерва ВВС на Объединенной базе Сан-Антонио-Лакленд (1 июня 2019). Техас - Sputnik Արմենիա
«Դոկտրինը լի է ագրեսիայով»․ ԱՄՆ զինվորականները մտադիր են գրավել Երկրի ուղեծիրը

Սակայն աշխարհագրական դիրքի հաշվին սկանդինավյան այդ երկիրը միշտ էլ ռազմավարական նշանակություն է ունեցել ՆԱՏՕ-ի համար։ Չէ՞ որ անմիջապես այնտեղ է գտնվում այն միակ ճանապարհը, որով խորհրդային, ապա նաև ռուսական սուզանավերը կարող են դուրս գալ Ատլանտիկա։

Բացի այդ, Նորվեգիան NADGE (NATO Air Defence Ground Environment) հակաօդային պաշտպանական դաշինքի առանցքային բաղադրիչն է։ Այստեղից էր սկսվում ռադիոտեղորոշիչ կայանների արգելապատնեշը, որը ձգվում էր ամբողջ Եվրոպայով մինչև Թուրքիա։

«Նորվեգիայի նկատմամբ վերահսկողությունը ՆԱՏՕ-ին հնարավորություն էր տալիս պատերազմի դեպքում թույլ չտալ կամ նվազագույնի հասցնել խորհրդային ատոմային սուզանավերի ճեղքումը դեպի Ատլանտիկա,-պարզաբանեց Կուրեևը,-դրա հետ մեկտեղ Օսլոն, թույլ չտալով իր տարածքում տեղակայել դաշինքի և ԱՄՆ-ի բազաները, փորձում էր համոզել Մոսկվային, որ ՆԱՏՕ-ն խաղաղասիրական, պաշտպանական բնույթ ունի։

Այնուամենայնիվ, վիկինգների հետնորդներին դա երբևէ չի խանգարել իրենց տարածքում դաշինքի գլոբալ զորավարժություններն ընդունել և վերահսկողության ռադիոտեղորոշիչ կայաններ տեղադրել։

Ֆյորդերի երկիրը վաղուց ի վեր հուսալի ապաստան է ԱՄՆ-ի ատոմային սուզանավերի համար, որոնք պարեկային. ծառայություն են իրականացնում Հյուսիսային Ատլանտիկայում. այստեղ օդակայաններ են կառուցված, որոնք որպես բազա են օգտագործում ՆԱՏՕ-ի AWACS «թռչող ռադարները» և հետախույզ ինքնաթիռները։ Կան ավիացիոն բազաներ՝ ՆԱՏՕ-ի տեխնիկան ընդունելու համար, ծանր սպառազինության բազմաթիվ պահեստներ և անհրաժեշտության դեպքում` դաշնակիցների ուժերը տեղակայելու պատրաստի ենթակառուցվածքներ։

Եվրամիությունը ԱՄՆ–ին դեմարշ է հղել. ո՞րն է անհամաձայնության պատճառը

«Այնուամենայնիվ չի կարելի խոսել այն մասին, որ Նորվեգիան կդառնա երկրորդ «Լեհաստան»․Օսլոն սեփական պաշտպանական տեսությունն ունի,-ընդգծում է փորձագետը,-բնակչությունը կարող է բացասաբար վերաբերվել երկրում ամերիկացի զինվորների տեղակայմանը, և այստեղ անգամ ամենասարսափելի սերիալները չեն օգնի։ Ընտրազանգվածը դա կգնահատի որպես սեփական ուժերով պաշտպանվելու անկարողություն, ինչը իշխանության օգտին չէ»։

Եվ այնուամենայնիվ ՌԻԱ Նովոստիի կողմից հարցված վերլուծաբանների մեծ մասը վստահ են, որ մոտակա տարիներին ամերիկացիների այցելությունները Սկանդինավիայի հյուսիս էլ ավելի հաճախակի կդառնան։ Ընդ որում՝ բնավ ոչ խաղաղասիրական նպատակներով։

Լրահոս
0