ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Հումորիստ, դերասան եւ երգիչ Ալեքսանդր Ռևան հպարտացել է իր հասունացած աղջնակով և Instagram-ի իր էջում գրել նրա մասին:
«Այսօր «Հավի վազք» մուլտֆիլմի նախնական ցուցադրությունն է, իմ փոքրիկ Ալիսան առաջին անգամ հնչյունավորել է այդ մուլտֆիլմի գլխավոր կերպարին։ Դե, ինչ կարող եմ ասել, պտուղը ծառից հեռու չի ընկնում: Հպարտ եմ քեզանով, աղջիկս», - գրել է Ռևան։
Նա նաև հրապարակել է 13-ամյա Ալիսայի լուսանկարները։ Աղջիկը մուգ մազեր ունի և անսահման գեղեցիկ աչքեր։ Տիպիկ հայկական դիմագծերով աղջկա վառ արտաքինն անտարբեր չի թողել օգտատերերին։
Посмотреть эту публикацию в Instagram
««Ինչպիսի գեղեցկություն», «արտահայտիչ աչքեր և շքեղ մազեր», «անիրական գեղեցկություն»»,– գրել են լուսանկարների մեկնաբանություններում: «Նա հաստա՞տ Գալուստյանից չէ»,– կատակել է նրանցից մեկը։
Посмотреть эту публикацию в Instagram
Այս հարցին մենք էլ կարող ենք պատասխանել։ Ո՛չ, հայկական դիմագծերը Ալիսան ժառանգել է ոչ թե Գալուստյանից, այլ իր մորից՝ Անժելիկայից, որի երակներով հայի արյուն է հոսում։
Ալեքսանդր Ռևան չորրորդ անգամ ամուսնացել է «իր հայուհու» հետ
Անժելիկան ու Ալեքսանդրն ամուսնացել են 2007թ–ի ապրիլին։ Հատկանշական է, որ մինչև Անժելիկային հանդիպելը Ալեքսանդրն ասել է, որ մտադիր չէ ամուսնանալ մինչև 40 տարեկանը։ Սակայն Անժելիկայի հետ ծանոթությունից հետո նրա ծրագրերը փոխվել են։ Զույգն ունի 2 դուստր։ Ռևան բազմիցս ասել է` դեմ չի լինի, որ որդի էլ ունենա, նույնիսկ մտադիր է նրան իր անունով կոչել։
Իսկ եթե ամուսինը տեսնի՞. համացանցում քննարկում են Ալեքսանդր Ռևայի հայ կնոջ լուսանկարը