00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կոնյակ կարող են չսիրել, բայց...». Սմբատյանը պատմել է Բյուլբյուլօղլիի արցախյան այցի մասին

© Sputnik / Laura SarkisianЧрезвычайный и Полномочный посол Армении в Израиле Армен Смбатян
Чрезвычайный и Полномочный посол  Армении в Израиле Армен Смбатян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը խոսել է իր նախաձեռնության մասին, որը կապված է Ադրբեջանի դեսպանի ու Արցախի հետ:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը կարծում է, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները պետք է շփման եզրեր գտնեն։ Իսրայելական ITON.TV հեռուստաալիքի եթերում նա պատմել է իր մի նախաձեռնության մասին, որն իրականացրել է, երբ Հայաստանի դեսպանն է եղել Ռուսաստանում։

Խոսքը վերաբերում է 2009 թվականի իրադարձություններին, երբ Սմբատյանը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի ու մի խումբ հայ և ադրբեջանցի մտավորականների հետ այցելել է Արցախ, Երևան և Բաքու։

«Ես գործընկերներին առաջարկեցի շփվել հանուն ապագա սերունդների։ Մենք հարևաններ ենք և վաղ թե ուշ պետք է շփվենք», - ասել է Սմբատյանը։

Հայկական և ադրբեջանական կողմերի պատվիրակությունների կազմում ընդգրկվել են 7–ական մարդ՝ ռեկտորներ, ակադեմիկոսներ, որոնք քիչ թե շատ ճանաչել են միմյանց։

Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Արցախի ԱԳՆ–ն պատասխանել է Ադրբեջանին. «Պատրաստ ենք կանխել հարձակման ցանկացած փորձ»

Պատվիրակությունը սկզբում մեկնել է Արցախ, ընդ որում` ադրբեջանական պատվիրակությունն Արցախի տարածք է մտել Ադրբեջանով, իսկ հայկական պատվիրակությունը ՝ Հայաստանի։ Հետո արդեն այցելել են Երևան և Բաքու, հանդիպումներ են կայացել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։

Սմբատյանի խոսքով` ժողովուրդները հստակ հասկանում են, որ ղարաբաղյան խնդիրն իրենք չեն լուծելու, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները, ուստի նրանց վրա է դրված երկու ազգերի միջև հարաբերությունները կարգավորելու առաքելությունը:

Նա բազմաթիվ պատերազմների օրինակներ է բերել` նշելով, որ այդ երկրների ժողովուրդներն այսօր շփվում են ու խաղաղ ապրում։

«Ժամանակն անցնում է, և մենք սկսում ենք հասկանալ, որ պետք է շփվել, կարելի է հայկական կոնյակ չսիրել ու չխմել, բայց պետք է հարգել ու քաղաքակիրթ ձևով շփվել հանուն մեր երեխաների», - ասել է Սմբատյանը:

Նրա կարծիքով` քանի դեռ կա մի սերունդ, որը ճանաչում է իրար ու մի քիչ հարգում, այդ ամենը պետք է փոխանցվի երիտասարդներին:

Ինչ վերաբերում է Սմբատյանի նախաձեռնությանը, ապա այն շարունակություն չի ունեցել։

Լրահոս
0