00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանափակումների թուլացում․ առաջիկայում էլ ի՞նչ կփոխվի սրճարանների և ռեստորանների համար

© Sputnik / Andranik GhazaryanСтулья закрытого летнего кафе у площади Свободы
Стулья закрытого летнего кафе у площади Свободы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ռեստորանային ոլորտում փոփոխությունները մեծ մասամբ կախված են երկրում տիրող համաճարակային վիճակից։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Առաջիկայում Հայաստանի ռեստորանային ոլորտում փոփոխություններ են ակնկալվում։ Խոսքը փակ տարածքներում համերգներ կազմակերպելու պայմանների, հյուրերի թվի ավելացման ու տոնական միջոցառումների ժամանակ մեկ սեղանի շուրջ նստող մարդկանց թվի ավելացման մասին է։

Սակայն այդ ամենը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե արտակարգ դրության ռեժիմի՝ պարետի ընդունած թուլացումներին հաջորդող երկու շաբաթների ընթացքում հակահամաճարակաբանական նորմերը չխախտվեն ու կոորնավիրուսով վարակվածների թիվը չավելանա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հայկական ռեստորանների միության տնօրեն Վահե Գևորգյանը։

Гестхаус Time Land в селе Калаван с высоты птичьего полета - Sputnik Արմենիա
Հյուրանոցներում աշխատատեղերի պահպանման խնդիրը չի լուծվել. ի՞նչ են առաջարկում

Օրերս պարետը արտակարգ դրության ռեժիմում ռեստորանային բիզնեսի հետագա գործողությունների ծրագիր է հրապարակել։ Մասնավորապես՝ թույլատրվում է ընտանեկան միջոցառումներ անցկացնել, սակայն մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 40-ը։ Նախկինում այդ թիվը 20-ի էր հասնում։ Այսուհետ մեկ սեղանի շուրջ կարող են նստել ոչ թե հինգ, այլ ութ մարդ։

Նույն օրը Հայկական ռեստորանների միությունը նիստ է գումարել ու քննարկել է ներկա իրավիճակն ու հետագա գործողությունների ծրագիրը։

«Ամեն ինչ կախված է համաճարակաբանական իրավիճակից։ Եթե ներկայիս իրավիճակը պահպանվի ու վարակվածության քանակը աստիճանաբար նվազի, ապա կարող ենք վստահ խոսել հետագա թուլացումների մասին», - ասաց Գևորգյանը։

Մասնավորապես, խոսքը համերգների կազմակերպման մասին է ոչ միայն բաց, այլև փակ տարածքներում։ Երևանում կան դրա վրա մասնագիտացված մի շարք հաստատություններ, ու գործող սահմանափակումների պատճառով դրանք փակ են մնում։

Ծրագրվում է նաև միջոցառումներին 40-ի փոխարեն 60 կամ նույնիսկ 80 մարդու մասնակցություն թույլատրել։ Սակայն նորից ամեն ինչ կախված է երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակից։

Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար ընդունված աջակցության 23 հակաճգնաժամային փաթեթները օգնություն են նախատեսում նաև հանրային սննդի ոլորտում աշխատողների համար։

Գևորգյանը նշեց, որ փաստացի ծրագիրը կսկսի գործել  վաղվանից՝ օգոստոսի 20-ից։

Ֆինանսական աջակցություն կստանան այն տնտեսվարողները, որոնք համապատասխանում են ծրագրի պահանջներին։ Օրինակ` աշխատանքային հիմնադրամի համար օգնություն կստանա այն հաստատությունը, որն առնվազն երեք աշխատակից ունի ու բացվել է 2020 թվականի մարտի 31-ից առաջ։

Татевский монастырь - Sputnik Արմենիա
Կառավարությունն աջակցություն կտրամադրի զբոսաշրջային ոլորտի կազմակերպություններին

«Եթե հուլիսին հաստատությունում երկու մարդ է աշխատել, իսկ գործարարը մտադիր է ավելացնել նրանց քանակը առնվազն մինչև երեքը, նա էլ է այդ կատեգորիայի մեջ ներառվում», - ասաց Գևորգյանը։

Հաստատությունների տերերը, որոնք համավարակի ընթացքում պահպանել են աշխատատեղերը 20% -ից 70%-ի չափով՝ ծրագրի շրջանակում ամսական աշխատավարձային ֆոնդի 25%-ի չափով փոխհատուցում են ստանալու։

Աշխատակիցների 70%-ին պահած անձիք 33%-ի չափով փոխհատուցում կստանան։ Ենթադրենք՝ ռեստորանի աշխատավարձային ֆոնդը 3 միլիոն դրամ է կազմում, ու սեփականատերը պահել է աշխատակիցների 70%-ին, ապա նա ծրագրի շրջանակում մեկ միլիոն դրամ է ստանալու։

Գևորգյանը նշեց, որ այս պահին սա ոլորտին ուղղված միակ երկարաժամկետ ծրագիրն է։ Նա վստահ է, որ այն արդյունավետ կլինի․մի կողմից կառողջացնի ոլորտին, մյուս կողմից՝ կլուծի գործազրկության խնդիրը։

Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է

Ընդհանուր առմամբ Հայաստանում հանրային սննդի մոտ չորս հազար կետ է գործում` մոտ երկու հազարը դասական ռեստորաններ ու սրճարաններ են (չհաշված բիստրոները և այլն)։

Նշենք՝ Հայաստանում մինչ սեպտեմբերի 11-ն արտակարգ դրության ռեժիմ է գործում։ Թույլ է տրվում հավաքներ ու հանրահավաքներ անցկացնել, բայց հակահամաճարակաբանական նորմերի պահպանմամբ։

Լրահոս
0