ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի հայտնի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, որը հանդես է գալիս NK բեմական կեղծանունով, որոշել է Instagram-ի իր հետևորդներին ցույց տալ, թե ինչպես է «հանդիպում բնության հետ և վայելում այն»։
Посмотреть эту публикацию в Instagram
«Պաշտում եմ ամառը։ Հենց ամռանն եմ ինձ բնության հետ լիովին միավորված զգում։ Որքան մոտ ենք նրան, այնքան ուժգին ենք զգում դա»,-գրել է նա։
Երգչուհին պատմել է, որ ինքը «սովորույթի» համաձայն ամեն տարի ամռանը մի քանի ժամով մերկ շրջում է բնության գրկում, և նման պահերին ոչինչ՝ ո՛չ հագուստը, ո՛չ մտքերը, ո՛չ շրջապատողները, չեն խանգարում նրան էներգիայով լցվել։
Посмотреть эту публикацию в Instagram
«Փակ աչքերով մարգագետնում կանգնած` ես զգում եմ, թե ինչպես է մարմնիս յուրաքանչյուր բջիջը ուժով և իմաստով լցվում։ Ես ոգեշնչվում եմ` բաց թողնելով միտքս ու հոգիս, և լցվում Տիեզերքով։ Նման պահերին ես զգում եմ, թե որքան կատարյալ է այն ամենը, ինչը շրջապատում է մեզ»,-գրել է Կամենսկիխը։
«Նայելով չեմ կշտանում». Եվա Ռիվասը շիկահեր է դարձել
Նա նշել է, որ միայն հիմա է որոշել հետևորդներին պատմել իր համար կարևոր այդ «ճամփորդության» մասին, որի ընթացքում էլ մերկ լուսանկարվել է։ Նրա խոսքով՝ դա իր արտաքին աշխարհի հանդիպումն է ներքին աշխարհի հետ:
Посмотреть эту публикацию в Instagram
Երգչուհու հետևորդները հիացած են նրա նոր լուսանկարով և խոստովանում են, որ չեն կարողանում աչք կտրել նրանից։ Նրանք բազմաթիվ ու զանազան մեկնաբանություններ են գրել․ ոմանք հաճոյախոսություններ են շռայլել, ոմանք` ամոթանք տվել։
«Լավագույնը գտավ լավագույնին». «Կարմելիտա» հեռուստասերիալի աստղն ամուսնացել է
«Ինչպես միշտ շքեղ», «կրակի կտոր ես», «ոչ ամոթ ունեք, ոչ աբուռ», «լավ, ինչո՞ւ է հանվում, ո՞ւր է նայում Պոտապը»,- գրել են օգտատերերը։
Հիշեցնենք, որ Նաստյա Կամենսկիխըիր գործընկերոջ` ուկրաինացի երաժիշտ Պոտապի (Ալեքսեյ Պոտապենկո) հետ ամուսնացել է 2019թ․-ի մայիսի 23-ին։