00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՍԴ դատավորի թեկնածուի հետ հանդիպմանը «Իմ քայլի» պատգամավորների կեսն է մասնակցել

© Photo : press office of the Parliament of RAЕрванд Хундкарян на очередном заседании Национального Собрания Армении (11 сентября 2018). Еревaн
Ерванд Хундкарян на очередном заседании Национального Собрания Армении (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանդիպման ժամանակ հնչել են հարցեր, որոնք ստացել են իրենց պատասխանը, իսկ մնացածը` քվեարկության ժամանակ կերևա։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Երվանդ Խունդկարյանի հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլի» պատգամավորներն անդրադարձել են նաև մամուլում շրջանառվող լուրերին։ Խունդկարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Депутат от фракции Мой Шаг Ануш Беглоян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Անակնկա՞լ էր Վահրամ Ավետիսյանի քայլը. պատգամավորը չգիտի` ինչն է նրան դրդել նման հետևության

«Խմբակցությունը բոլոր թեկնածուների հետ նախապես հանդիպում է։ Խունդկարյանի հետ հանդիպմանը «Իմ քայլի» ոչ բոլոր պատգամավորներն են ներկա եղել` նրանց կեսն է մասնակցել հանդիպմանը։ Պատգամավորները ՍԴ դատավորի թեկնածուին ուղղել են իրենց հուզող բոլոր հարցերը»,–ասաց Մակունցը։

Իսկ ինչ վերաբերում է պատգամավորների տրամադրվածությանը Խունդկարյանի հանդեպ` Մակունցը նշեց, որ չի կարող բոլորի անունից կարծիք հայտնել։ Մակունցն ասաց` ինքն անձամբ հարց չի ուղղել Խունդկարյանին, իսկ իր վերաբերմունքը նրա հանդեպ կարտահայտվի ԱԺ–ում նրա ընտրության ժամանակ։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ այլ մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ հանդիպումը փակ է եղել, և եթե Խունդկարյանն ուզի, ապա նա կարող է կարծիք հայտնել։

Ինչու Վահրամ Ավետիսյանը հրաժարվեց ՍԴ դատավոր դառնալուց. «Ժողովուրդը» մանրամասնում է

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ, հարցին, թե ինչ է քննարկվել հանդիպմանը, հումորով պատասխանեց. «Կարոտել էինք իրար»։

Քոչարյանը նույնպես մանրամասներ չհայտնեց` միայն ասելով, որ հնչել են հարցեր, որոնք ստացել են իրենց պատասխանը, մնացածը` քվեարկության ժամանակ կերևա։

Президент Армен Саркисян пообщался с участниками летней школы Армения и мир: воздвигая стабильное будущее (28 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սարգսյանը ՍԴ չի դիմի. ստորագրված օրենքները համապատասխանում են Սահմանադրությանը

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։ Իսկ կառավարության կողմից առաջադրվել էր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, որը հայտարարել էր իր դիմումը հետ վերցնելու մասին։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին։

Ավելի վաղ`  հունիսի 30-ին, ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կասեցվում են Սահմանադրական դատարանի` 12 տարի պաշտոնավարած 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին

Հուլիսի 22-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Դրանից հետո երկամսյա ժամկետում ՍԴ դատավորների թեկնածուներ պետք է առաջադրեին կառավարությունը, նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը։

Լրահոս
0