00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու Վահրամ Ավետիսյանը հրաժարվեց ՍԴ դատավոր դառնալուց. «Ժողովուրդը» մանրամասնում է

© Photo : press office of the Government of RAКандидат в судьи КС от правительства Ваграм Аветисян на заседании правительства Армении (23 июля 2020). Еревaн
Кандидат в судьи КС от правительства Ваграм Аветисян на заседании правительства Армении (23 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում անդրադարձել է ՍԴ դատավորի` կառավարության թեկնածուի հրաժարականին, հայտնել, թե ով է «Իմ քայլի» նախընտրած թեկնածուն։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իրենց նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու որոշումից հրաժարվել կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը:

Հիշեցնենք` երեկ` օգոստոսի 17–ին, Վահրամ Ավետիսյանը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը` ոչ նպատակահարմար:

Президент Армен Саркисян пообщался с участниками летней школы Армения и мир: воздвигая стабильное будущее (28 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Սարգսյանը ՍԴ չի դիմի. ստորագրված օրենքները համապատասխանում են Սահմանադրությանը

«Ինչպես հայտնի է, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը սվիններով էր ընդունել կառավարության թեկնածուին, և նրա հետ կապված տարբեր շրջանակներում դժգոհություն էր հասունացել»,–գրում է թերթը:

Նրանց տեղեկություններով` մի քանի նիստ անելուց և իրավիճակը տեսնելուց հետո իշխող խմբակցությունը հասկացել է, որ անհնար է դառնում կառավարել խմբակցությանը և այնպես անել, որ կողմ ձայներ ապահովեն, ու այդ մասին անկեղծորեն ասել են կառավարությանը:

«Ըստ այդմ արդեն նախկին թեկնածուին` Ավետիսյանին, խորհուրդ են տվել հրաժարվել, և վերջինս էլ համաձայնել է»,–գրում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ կառավարությունը նոր թեկնածու է փնտրում, սակայն իշխող թիմն ուզում է ամեն ինչ անել, որ նա չլինի հենց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի թեկնածուն:

«Մի մասի համար նույնիսկ նախընտրելի է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Միևնույն ժամանակ ընդգծենք, որ Վահրամ Ավետիսյանի տապալումը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լոբբինգի արդյունքն էր»,-գրում է թերթը։

Հիշեցնենք` հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել է ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոն վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:

Վահրամ Ավետիսյանն իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է, վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, Դատավորների միության նախկին փոխնախագահ Դավիթ Ավետիսյանի որդին։

«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին

Հուլիսի 30-ին` «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպումւից հետո, նա հայտնել էր, որ չի պատրաստվում լինել դատական համակարգի քավության նոխազ։

Ավելի վաղ` հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը` Երվանդ Խունդկարյանին։ Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով:

Լրահոս
0