00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արքայազն Հարրին չէր կարող գոռալ թագուհու վրա. իրազեկ աղբյուրն ասել է, թե ինչու

© AFP 2024 / PETER NICHOLLSПринц Гарри, архивное фото
Принц Гарри, архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում տեղի ունեցած վիճաբանության մանրամասները հայտնի են դարձել, բայց քաջատեղյակ աղբյուրը հերքում է լուրը, թե իբր Հարրին գոռացել է տատի վրա։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Իրազեկ աղբյուրը հերքել է Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրա թոռան՝ արքայազն Հարրիի ագրեսիվ պահվածքի մասին լուրերը: The Telegraph-ի թղթակիցները մանրամասներ են բացահայտել։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ տհաճ խոսակցությունը տեղի է ունեցել արքայազն Հարրիի և նախկին դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքից առաջ:

«Թագուհին, ամենայն հավանականությամբ, հենց այն մարդն է, որին Հարրին այս աշխարհում ամենից շատ է հարգում ու գնահատում»,-նշել է անանուն աղբյուրը։ Նրա խոսքով՝ արքայազնը ուղղակի չէր կարող կոպիտ խոսել տատի հետ։

Աղբյուրը «լիակատար զառանցանք» է անվանել մամուլում հրապարակված բոլոր աղմկահարույց տեղեկությունները արքայազն Հարրիի կնոջ հարսանեկան զարդի պատճառով թագավորական ընտանիքում տեղի ունեցած վեճի մասին:

Принц Гарри и Меган Маркл - Sputnik Արմենիա
Արքայազն Հարրին կնոջ պատճառով կռվել է լավագույն ընկերոջ հետ

Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին, Հարրիի և Մեգանի կյանքի մասին պատմող «Ազատություն գտնելիս» գրքի հեղինակ Օմիդ Սքոբին պատմել էր, որ արքայական ընտանիքում վեճ է տեղի ունեցել Մեգան Մարքլի զարդի պատճառով։ Վեճը իբր սկսվել է նրանից, որ թագուհու օգնական կինը հրաժարվել է գնալ Մեգանի մոտ և օգնել փորձել տոնակատարության համար ընտրված թագը։

Գրողը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Հարրին բողոքել է և բղավել տատի վրա․ «Գրողը տանի, ես չեմ հասկանում` ինչ է կատարվում։ Այդ կինը պարտավոր է կատարել իր աշխատանքը իմ ապագա կնոջ համար»։ Արքայազն Հարրիի հետ զրույցի ժամանակ Եղիսաբեթ 2-րդի արձագանքի մասին Օմիդ Սքոբին չի հայտնել։

Մեգանը և Հարրին հրավիրված չէին. արքայադուստր Բեատրիսը գաղտնի ամուսնացել է. լուսանկարներ

Հիշեցնենք` ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարեցին կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և սկսեցին ինքնուրույն ապրել: Նրանք որոշեցին տեղափոխվել ԱՄՆ, աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հանուն դրա հրաժարվեցին թագավորական տիտղոսից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից։

Ամուսինները Կանադայից Լոս Անջելես են տեղափոխվել։ Սակայն առաջին 12 ամիսները նրանց համար փորձաշրջան կհամարվի։ 2021 թվականին զույգը կկարողանա վերադարձնել իր թագավորական կարգավիճակը և վերականգնել նախկին կենսակերպը՝ կատարելով թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները:

Նոր բացահայտում. արքայազն Հարրին գաղտնի հաշիվ է ունեցել Instagram-ում

 

Լրահոս
0