ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Համաշխարհային աստղերն իրենց երեխաներին հաճախ են թանկարժեք նվերներ մատուցում։ Luxury Launches կայքը ներկայացրել է աստղերի ամենաթանկարժեք ու անհավանական նվերները, որոնք նրանք երբևէ գնել են իրենց երեխաների համար:
«Ամենաթույն մորաքույրը»․ Քիմ Քարդաշյանն ու զարմիկը խախտել են Քորթնիի սահմանած «կանոնները»
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն իրենց առաջնեկին՝ Նորթին, Սուրբծննդյան տոնին նվիրել են Մայքլ Ջեքսոնի հանրայատ սև թավշյա բաճկոնը, որն արժե 65 000 դոլար:
Kim and Kanye gifted North West an actual Michael Jackson’s jacket for Christmas. 🤯 pic.twitter.com/MH47eaJc5D
— luisjosé. (@narcicismo) December 24, 2019
Քիմ Քարդաշյանի քույրը` միլիարդատեր Քայլի Ջեները դստեր մեկամյակի կապակցությամբ նրան մեկ միլիոն դոլար արժողությամբ ադամանդյա մատանի է նվիրել:
Посмотреть эту публикацию в Instagram
Ճանաչված ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, կնոջ`Վիկտորյայի հետ 2014թ. իրենց դստեր՝ Հարփեր Բեքհեմի համար գնել են Մեծ Բրիտանիայի ամենահայտնի արվեստագետներից մեկի՝ Դեմիեն Հերսթի՝ 760 000 դոլար արժողությամբ ստեղծագործությունը:
Посмотреть эту публикацию в Instagram
Երկու մետր բարձրությամբ կտավը, որի վրա թիթեռներ են պատկերված, կախված է իննամյա Հարփերի ննջասենյակում:
Ինչպես են սպասում տանը. Գալկինը ցույց է տվել, թե ինչ անակնկալ է պատրաստել իր համար կինը
Բեյոնսեն և Ջեյ Զին իրենց դստեր՝ Բլյու Այվիի ծննդյան կապակցությամբ ադամանդներով զարդարված «Բարբի» տիկնիկ են նվիրել: Տիկնիկն արժե 80 000 դոլար:
Queen Blue Ivy Has A Barbie That Are Worth More Than Anything I Own 😩😩😩 pic.twitter.com/AeLEcQmjeK
— BEYGÉNCY (@beygency4) July 24, 2020