00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահրամ Ավետիսյանը ՍԴ դատավոր ընտրվելու համար ներկայացրած դիմումը հետ է վերցրել

© Sputnik / Asatur YesayantsВаграм Аветисян на конференции “Демократия и предупреждение конфликтов” Института демократического развития МПА СНГ (29 ноября 2019). Еревaн
Ваграм Аветисян на конференции “Демократия и предупреждение конфликтов” Института демократического развития МПА СНГ (29 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՍԴ դատավորի թեկնածուն պարզաբանել է, թե ինչու է նման որոշում կայացրել և ինչու է 80 ձայն ստանալն անիրատեսական համարում։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը ՍԴ–ում դատավոր ընտրվելու առնչությամբ իր ներկայացրած դիմումը հետ է կանչել։ Ավետիսյանն իր որոշման մասին գրել է Facebook սոցցանցի իր էջում։

««Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի` ՍԴ–ի դերակատարության, ՍԴ դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի։ Հետևաբար ԱԺ–ում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական»,–գրել է նա։

Նա նշել է, որ պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը: Խնդիր, առանց որի լուծման պետությունը և հասարակությունը զարգացման որևէ հեռանկար չունեն: Այդ խնդիրների լուծման գործում ներդրում ունենալու ցանկությամբ է պայմանավորված եղել Ավետիսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելը։ Սակայն «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպումից և քննարկումներից հետո աննպատակահարմար է համարում ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը։

Депутат от фракции Мой Шаг Николай Багдасарян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ քայլը» քննարկել է ՍԴ դատավորների հարցը. մեծամասնությունը դեմ է ՀՀ նախագահի թեկնածուին

Նա հայտնել է, որ է «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմումը այսօր ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին։ Նա շնորհակալություն է հայտնել կառավարությանը` իր թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու համար։ ՀՀ–ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին էլ մաղթել է բարեհաջող ընթացք՝ ի շահ ՀՀ քաղաքացու և մեր հայրենիքի։

Հիշեցնենք` հուլիսի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել է ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոն վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:

Վահրամ Ավետիսյանն իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է, վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, Դատավորների միության նախկին փոխնախագահ Դավիթ Ավետիսյանի որդին։

Հուլիսի 30-ին` «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպումւից հետո, նա հայտնել էր, որ չի պատրաստվում լինել դատական համակարգի քավության նոխազ։

Ավելի վաղ` հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, Դատավորների ընդհանուր ժողովը` Երվանդ Խունդկարյանին։ Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով:

 

Լրահոս
0