ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերության չվերթով Երևանից Ռուսաստան են մեկնել ևս 183 քաղաքացիներ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքների շրջանակում այսօր`օգոստոսի 15–ին, իրականացվել է երկու չարտերային չվերթ` Երևան-Միներալնիե Վոդի և Երևան-Եկատերինբուրգ ուղղություններով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ այս ընթացքում համալիր աշխատանքի շնորհիվ Հայաստանից դուրս է բերվել 4885 մարդ։ ՌԴ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու աշխատանքները շարունակվում են։