ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Աղավնին բույն է դրել Դուբայի արքայազն շեյխ Համդան բեն Մոհամմեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի թանկարժեք ամենագնացի` Mercedes-AMG G 63–ի վրա: Տեղեկությունը հայտնում է Luxury Launches-ը։
Ըստ կայքի` բնության նկատմամբ մեծ սեր տածող թագաժառանգը նկատել է, որ աղավնին բույն է հյուսել տևական ժամանակ ստվերում կայանված իր մեքենայի դիմապակու ստորին հատվածում։
Թունավորված մեղուների առեղծվածը. ինչպես է գյուղացին ունքը շինելու տեղ աչքը հանում
Ի զարմանս շատերի` Համդանը չի քանդել բույնը, փոխարենը կարգադրել է իր աշխատողներին, որ ոչ միայն մեքենային չմոտենան, այլև հեռու մնան այդ տարածքից։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են նախազգուշացնող ժապավեններ կապել մեքենայի 4 կողմը:
Մինչ աղավնին կլքի այդ տարածքը, նա անկասկած կունենա աշխարհում թերևս ամենաթանկարժեք` 150 000 դոլար արժողությամբ բույնը:
Աղբյուրի փոխանցմամբ` արքայազն Համդանը կենդանիներ շատ է սիրում և հաճախ է սոցցանցային իր էջերում տարբեր կենդանիների հետ լուսանկարներ հրապարակում:
50 երկրով շրջագայած ամերիկացին տուն է գնել հայկական գյուղում և ապրում է իր կենդանիների հետ