ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ճանաչված երգիչ Արամեն հերքել է Հայաստանից արտագաղթելու լուրը։ Նա գրառում է արել Instagram–ում։
Վերջերս սոցցանցերում լուրեր տարածվեցին, թե Արամեն կնոջ` Աննա Թովմասյանի հետ պատրաստվում է լքել Հայաստանն ու մշտական բնակության տեղափոխվել Ռուսաստան։
«Ցանկանում եմ անդրադառնալ վերջերս շրջանառվող լուրերին՝ իբր ես արտագաղթել եմ Հայաստանից։ Ուզում եմ ձեզ ասել, որ այդպես չէ։ Իմ գործունեությանը հետևելով` տեղյակ եք, որ վերջին 15 տարիներին ես շատ ժամանակ անցկացրել եմ արտերկրում, շրջագայել եմ, բայց երբեք արտագաղթելու միտք չեմ ունեցել: Եվ այսօր ես ընտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում իմ աշխատանքի և ընտանեկան հարցերով»,–գրել է երգիչը:
Արամեն շեշտել է, որ ելնելով աշխատանքի բնույթից` այսօր կարող է լինել Ռուսաստանում, վաղը` ԱՄՆ–ում, մյուս օրը` Հունաստանում, բայց միշտ Հայաստանի կողքին է։
Միհրան Հարությունյանի դուստրը նազանքով պարում է Արամեի «Քավոր ջան» երգի տակ. տեսանյութ
«Ուզում եմ մեր ազգին մաղթել խաղաղություն։ Մենք միշտ մեր երկրի կողքին ենք աշխարհի բոլոր հայերով։ Փառք հա՛յ զինվորին, փառք հայո՛ց բանակին։ Սիրում եմ Ձեզ, լավն ու բարին բոլորին»,–ավելացրել է երգիչը։
Նա նաև զինվորական համազգեստով լուսանկար է հրապարակել ու նշել, որ նկարվել է օրեր առաջ։
Посмотреть эту публикацию в Instagram