ԵՐԵՎԱՆ, 13 Օգոստոս — Sputnik. Օգոստոսի 7–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 29-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է։ Հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Օգոստոսի 7-ին Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21091» մակնիշի ավտոմեքենաները։
«Օգոստոսի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «ՎԱԶ-21091-ի» վարորդ, 29-ամյա Գեղամ Խաչատրյանը ժամը 11.30-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 40-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «ՎԱԶ-21091» մակնիշի ավտոմեքենաները։ «ՎԱԶ-21091-ի» 37-ամյա ուղևոր Խորեն Հովհաննիսյանը տեղում մահացել էր, իսկ երկու վարորդները և «Օպելի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Քննությունը շարունակվում է:
Երևան-Երասխ ավտոճանապարհին 5 մեքենա բախվել են իրար. կա տուժած