ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայտնի հումորիստ 74–ամյա Եվգենի Պետրոսյանը փորձում է հնարավոր բոլոր միջոցներով երիտասարդանալ հանուն 31-ամյա կնոջ` Տատյանա Բրուխունովայի։ Այս անգամ արտիստը ցուցադրել է իր ուժը` գաղտնի հաբ խմելով։
Իրավաբան Սերգեյ Ժորինը Instagram–ի իր էջում Պետրոսյանի մասնակցությամբ հումորային տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է երգիծաբանը խմում հրաշք–հաբը և մարտի բռնվում իրավաբանի հետ։
«Միայն թե չխաբես», – պահանջում է Պետրոսյանը, թեև անձամբ խարդախություն էր արել։
Բազկամարտի մեկնարկից մի քանի րոպե անց արտիստը հաղթանակ տարավ իր 44-ամյա փաստաբանի նկատմամբ։
«Եվգենի Պետրոսյանը ներկայացրեց տղամարդու ուժի գաղտնիքը, հաղթեց ինձ մրցման մեջ, սակայն որակազրկվեց դոպինգ–թեստն անցնելուց հետո», – գրել է Ժորինը։
Մրցման վերջում փաստաբանը սեղմեց Պետրոսյանի ձեռքը։
«Պետրոսյան, կեցցե՛ս։ Իսկ ինձ էլ կարելի՞ է այդ դեղահաբից։ Ձգտելու տեղ կա։ Երկուսդ էլ կեցցեք», – գրում են երկրպագուները մեկնաբանություններում։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Հանուն Տատյանայի նա 30 տարի համատեղ կյանքից հետո բաժանվել է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։
Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է «այրու կերպարն» ու որոշել գիրք կարդալ
Մամուլը բազմիցս գրել է, որ Պետրոսյանն ու Բրուխունովան երեխա ունեն, սակայն առայժմ կողմերից ոչ մեկը չի հաստատել այդ տեղեկությունը։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի՝ Վիկտորյան։ Կարանտինի պատճառով վերջինս մնացել է Մոսկվայում և ինքնամեկուսացել է Ստեպանենկոյի բնակարանում, որին աջակցում էլ նա ամուսնալուծությունից հետո։