ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Մինսկում բախումներ են սկսվել ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինների և ցուցարարների միջև: Ինչպես տեղեկացնում է Sputnik Բելառուսը, ՕՄՈՆ -ը գրոհում է Ռոկոսովսկու պողոտայի շենքերի մուտքերը, որտեղ կարող են թաքնվել ցուցարարները։ Ընդդիմության կողմնակիցները մեծ խմբով հավաքվել էին նաև մետրոյի «Միխալովո» կայարանի մոտ, բայց նաև այնտեղից ուժայինները սկսել են ցրել նրանց:
Ցուցարարները նահանջել են և տեղափոխվել հարակից այգի, որտեղ նրանց թարմ ուժեր են միացել: Բախումներ և ձերբակալություններ են սկսվել:
«Մագնիտ» առևտրի կենտրոնի մոտ հավաքվածներին ցրում են ռետինե փամփուշտների օգնությամբ:
Տեղեկացվում է նաև, որ բողոքի ակցիայի մասնակիցներին ձերբակալել են նաև Գրոդնո քաղաքում: Իրավապահները խոչընդոտել են որոշ լրագրողների աշխատանքը, նրանցից մեկին ծեծի են ենթարկել:
Հիշեցնենք`Բելառուսի ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո։ Նրանք համաձայն չեն արդյունքների հետ, որոնց համաձայն` գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել էր ձայների ավելի քան 80 տոկոսը:
Բելառուսում տղամարդը շան հետ զբոսնելիս փամփուշտ է «որսացել» ու վիրավորվել. տեսանյութ