ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր դուստրերից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Պուտինը խոստովանել է, որ պատվաստումը ստանալուց հետո դուստրը ջերմություն է ունեցել։
«Առաջին պատվաստումից հետո ջերմությունը 38°С էր, հաջորդ օրը՝ 37°С-ից մի փոքր բարձր։ Եվ վերջ»,-ասել է Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ։
Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել
Նախագահն ավելացրել է, որ դուստրը նաև երկրորդ պատվաստումն է ստացել, որից հետո կրկին ջերմությունը բարձրացել է։
«Բայց հետո ամեն ինչ անցավ։ Նա իրեն լավ է զգում»,-հստակեցրել է Պուտինը։
Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Ռուսաստանի առաջնորդն ավելացրել է նաև, որ պատվաստումից հետո դստեր մոտ կորոնավիրուսի հակամարմինների քանակը բարձր է։
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը քաղաքացիների համար շրջանառության մեջ կմտնի 2021թ․-ի հունվարի 1-ից։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 160-ով և հասել 40 593-ի