ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի 12.5 կիլոմետրանոց հատվածը։
«Սյունիքի մարզում ենթակառուցվածքների բարելավման և ճանապարհների նորոգման համար տրամադրվել է ընդհանուր առմամբ 2.8 մլրդ դրամ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև այս տարեվերջ»,–նշված է կառավարության Facebook–յան էջում։
Այս ճանապարհը, որը վերջին անգամ 1980-ականներին էր նորոգվել, ռազմավարական նշանակություն ունի։ Ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական ներուժի զարգացմանը, իսկ Կապան հնարավոր կլինի հասնել կես ժամ շուտ։
Սյունիքը վերակառուցվում է. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ 12.5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է մոտ 1 մլրդ 170 մլն դրամ։
Արարատի մարզում մեծածավալ ճանապարhաշինություն է ընթանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել