00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե ձեզ պետք չէ, կվերցնենք. կամ ինչպես են փորձում լուծել անմշակ հողերի չլուծվող հարցը

© Sputnik / Aram NersesyanСельскохозяйственные земли в Армавире
Сельскохозяйственные земли в Армавире - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում մոտ 170 հազար հեկտար հող չի մշակվում։ Կան հողամասեր, որոնք տասնամյակներով անհերկ են մնում։ Հարցի լուծման համար քննարկվել է երեք տարբերակ։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Տարիներ շարունակ չլուծվող անմշակ հողերի հարցը նորից քննարկել են ՀՀ Ազգային ժողովում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։

Նա և ոլորտի ևս մի քանի ներկայացուցիչ հանդիպել են խորհրդարանի ղեկավարության հետ ու մի շարք խնդիրներ են քննարկել։

Особняк Сурена Хачатряна - Sputnik Արմենիա
«Հաղթանակ» զբոսայգու, Դիլիջանի, Ծաղկաձորի զավթված հողերը կվերադարձվեն պետությանը

Չօգտագործվող հողերը խանգարում են գյուղատնտեսական բիզնեսին։ Շատ դեպքերում տասնյակ, հարյուրավոր իսկ երբեմն հազարավոր հեկտար հողամասեր չեն օգտագործվում, ընդ որում՝ ոչ թե մեկ-երկու տարի, այլ 90-ականներին սկզբից։

Այդ խնդրի լուծման համար էկոնոմիկայի նախարարությունը (հիմա այդ նախարարությունն է զբաղվում գյուղատնտեսության հարցերով) հողային օրենսդրության բարեփոխում է պատրաստում, սակայն դեռ չեն ուզում բացել փակագծերը  ու խոստանում են ապագայում մանրամասն ներկայացնել նախագիծը։

Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ եթե դու չես օգտագործում հողը, այն ազգայնացվում է։ Հարությունյանը նշեց, որ քննարկումների ժամանակ երկու մոտեցում է արտահայտվել։

Մի դեպքում, եթե սեփականատերը երկար ժամանակ չի օգտագործում հողը, այն հարկադիր կերպով վարձակալության են վերցնում։ Այսինքն՝ հողը նրանից չեն խլում, այլ նույնիսկ վարձ  են վճարում, բայց եթե նա չի ուզում աշխատել այդ հողամասում, պետք է համաձայնի, որ մեկ ուրիշն աշխատի այնտեղ։ Պետությունը (կամ մասնավորն ընկերությունը պետության անունից) ցանկացողների համար վարձակալության պայմանագիր է կնքելու նրանց հետ։

Համայնքապետներն ուզում են Մանվել Գրիգորյանից հետ ստանալ իրենց հողերը. 40 գործարք է եղել

Երկրորդ մոտեցման համաձայն՝ պետք է աստիճանաբար բարձրացնել չօգտագործված հողերի հարկը։ Մեկ տարի հողը չես օգտագործում, հարկը բարձրանում է, օրինակ` 10%-ով, ևս մեկ տարի՝ ևս 10% ու այդպես շարունակ։

Երկու դեպքում էլ հողն ուզում են վերցնել չմշակողից, բայց հնարավորություն ստեղծելով, որ գոնե որևէ մեկը հերկի այն։ Եթե հողը չի մշակվում, պետությունը հանրային բարիքներ է կորցնում, և դա պետք է փոխհատուցվի։

Губернатор Армавира Амбарцум Матевосян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արմավիրի մարզի «թաքուն» այգիները, կամ ինչու է պայմանագիր կնքելը ձեռնտու գյուղատնտեսներին

Կան նաև կտրուկ մոտեցման կողմնակիցներ.  դատարանի որոշմամբ խոշոր սեփականատերերից բռնագրավում են հողը, այսինքն՝ վերցնում են պետության կարիքների համար։

Եթե վեց հարյուր քմ տարածքով փոքր հողամաս է, ապա կարելի է ենթադրել, որ այն մշակելու համար գումար չունեն։ Սակայն այդ արդարացումն այդքան էլ համոզիչ չի հնչում, երբ մարդն ունի 10 կամ 50 հեկտար հող։ Հարությունյանի խոսքով` կան դեպքեր, երբ հազարավոր հեկտար հողերի տեր մարդիկ ավելի քան 20 տարի դրանց վրա ոչինչ չեն արել։

Նշենք՝ Հայաստանում 513 հազար հեկտար գյուղատնտեսական հող կա։ Դրանցից միայն 389 հազար են մշակմանը ենթակա տարածքներ։ Սակայն այդ 389 հազարից մոտ 220 հազարն է մշակվում, իսկ ոռոգվում է լավագույն դեպքում կեսը։ Գրեթե բոլոր դատարկ հողերը վարելի և արոտային են։ Այգիներ մշակելը շատ ավելի ձեռնտու է, այդ պատճառով դրանք գրեթե անմշակ չեն մնում։ Հարությունյանի գնահատականով՝ հանրապետությունում մոտ 3 հազար հեկտար դատարկ այգի կա։ Սակայն այդ կորուստն էլ պետության համար քիչ չէ։

Ամենաֆանտաստիկ երազում չէի տեսնի, որ նախագահը հյուր կգա, կամ հարավամերիկյան այգի Տավուշում

«Տարեկան մեկ հեկտար խաղողի այգուց կարելի է հինգ տոննա բերք ստանալ։ Հաշվեք՝ որքան նույնիսկ ոչ թե գումարից, այլ բերքից է զրկվում պետությունը», - ավելացրեց Հարությունյանը։

Որոշվել է այդ երեք մոտեցումների մասով շարունակել քննարկումը տնտեսական հարցերով պրոֆիլային հանձնաժողովի պատգամավորների հետ։

Լրահոս
0