00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփը զորքը դուրս է բերում Գերմանիայից` ի բարօրություն ԱՄՆ–ի ու ամբողջ աշխարհի

© Sputnik / Alexander ImedashviliАмериканские военные на учениях "Достойный партнер" в Грузии
Американские военные на учениях Достойный партнер в Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միացյալ Նահանգներն իր զորախումբը Գերմանիայից դուրս բերելու որոշումը բացատրել է Ռուսաստանի «զսպմամբ»։ Սակայն ամերիկացի զինվորականների մեծ մասը տուն է վերադառնալու և միայն հազարը կտեղափոխվեն Լեհաստան` Ռուսաստանի հետ սահման։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ զորքը Գերմանիայից դուրս է բերվելու Ռուսաստանին զսպելու ռազմավարության շրջանակում։

Водитель рикши в маске с надписью «Бойкотируйте Китай» в Нью-Дели - Sputnik Արմենիա
Որոշված է` Չինաստանին կխեղդեն տասը հոգով. Ռուսաստանը կհրավիրվի՞

Գերատեսչության ղեկավարն ավելի վատ դրության մեջ է, քան նահանգապետը, քանի որ նա ընդամենը մեկ փաստարկ ունի` որպես հայտարարված դիրքորոշման հաստատում։ Եթե դիտարկենք ֆորմալ առումով, ապա Միացյալ Նահանգներն իրականում «ավելի շատ զորք կտեղափոխի արևելքից այն կողմ` ավելի մոտ ռուսական սահմաններին»։ Ցավն այն է, որ ավելի խորը դիտարկելու պարագայում այդ թեզը փլուզվում է` բացահայտելով ամերիկացիների համար բավականին անհարմար իրողությունը։

Գերմանիան կլքեն մոտ 12 հազար զինծառայող։ Բայց մեծ մասը` 6,4 հազարը, կվերադառնան տուն` ԱՄՆ։ Մնացածներին կտեղափոխեն եվրոպական մյուս երկրներ, այդ թվում` Իտալիա և Բելգիա։ Իսկ Մոսկվայի կողքը` Լեհաստան, կուղարկվեն միայն հազարը։

Ոչ այնքան տպավորիչ մաթեմատիկա` որպես հաստատում Էսպերի խոսքերի։ Այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ ԳԴՀ–ում ամերիկյան զինվորական անձնակազմի շուրջ ծավալվող իրադարձություններն այդքան էլ կապված չեն ՆԱՏՕ–ի ու Ռուսաստանի դիմակայության հետ։

«Կասպից հրեշի» վերածնունդը․ լինե՞լ, թե՞ չլինել

Դեռ 2018 թվականի հունիսին «Washington Post»–ը գրել էր Պենտագոնի վերլուծության մասին, որը վերաբերում էր Եվրոպայում զորքերի լայնածավալ վերադիրքավորման արժեքին ու հետևանքներին։ Թերթը պնդում էր, որ Թրամփն այդ գաղափարով հետարքրքված է եղել դեռ նույն տարվա սկզբին։ Ընդ որում` դրդապատճառները կապված էին բացառապես ՆԱՏՕ–ի դաշնակիցների հանդեպ դժգոհությունների հետ (հրաժարվում էին գումար տրամադրել պաշտպանության համար)։ Նախևառաջ դա վերաբերում էր հենց Բեռլինին, որը երկար տարիներ համառորեն հրաժարվում է իր ռազմական ծախսերը բարձրացնել ՀՆԱ–ի մինչև երկու տոկոսը, ինչպես դա պահանջում է Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրությունը։

Մեկ տարի առաջ թեման կրկին ի հայտ եկավ հանրային տիրույթում։ Այն ժամանակ Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելն ուղիղ հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է զորախմբի մի մասը Գերմանիայից Լեհաստան տեղափոխել, որովհետև «վիրավորական է սպասել, որ ամերիկյան հարկատուն շարունակի վճարել Գերմանիայում ավելի քան 50 հազար ամերիկացու համար, այն դեպքում, երբ գերմանացիներն առևտրային հաշվեկշռի իրենց ավելցուկն օգտագործում են ներքին նպատակների համար»։

Ռուսական Սու-27 կործանիչը ԱՄՆ-ի հետախույզ ինքնաթիռներ է որսացել - Sputnik Արմենիա
Սադրանք սադրանքի հետևից. ռուսական Սու-27–ն ամերիկյան հետախույզ ինքնաթիռներ է որսացել

Այս հայտարարությունն ամենաբուռն և հիացական արձագանքն ունեցավ Լեհաստանում։ Անցած ամբողջ տարին լեհ քաղաքական գործիչներն ու ԶԼՄ–ները փափագում էին, որ հենց իրենց երկիրը ԳԴՀ–ի փոխարեն կդառնա Եվրոպայում ամերիկյան ԶՈւ կենտրոնացման հիմնական վայրը։ Գործը հասավ միջուկային զենքի տեղափոխման հեռանկարների քննարկմանը։ Տեղին է նշել, որ այդ զրույցները դատարկ տեղը չառաջան և կրկին հրահրված էին դեպքերի նման զարգացում թույլ տված Միացյալ Նահանգների պաշտոնական այրերի կողմից։

Եթե փաստերը մաքրենք քաղաքական հայտարարությունների, ծրագրերի և սպասումների կեղևից, ապա այս ամենի էությունը շատ պարզ է։

Միացյալ Նահանգները տարիներ շարունակ փորձում էր աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկը հանդիսացող Գերմանիային ստիպել, որ ավելացնի ռազմական ծախսերը, քանի որ հաջողության դեպքում գումարների մեծ մասը կհոսեր օվկիանոսից այն կողմ։ Ամերիկացիները դիմում էին սպառնալիքների, ճնշման և շանտաժի։ Սակայն նրանց բոլոր ջանքերն ապարդյուն էին. Վաշինգտոնին այդպես էլ չհաջողվեց Գերմանիայի իշխանությանը շեղել իր դիրքորոշումից։

Դոնալդ Թրամփն ամենայն հավանականությամբ հոգնել է այս ամենից, ու հիմա երկրի պաշտպանության նախարարն ու այլ պաշտոնական այրեր են ապահովում նրա` զինվորականներին Գերմանիայից դուրս բերելու որոշման քողը, որպեսզի Միացյալ նահանգները այդ իրավիճակում այդքան էլ տուժածի կարգավիճակում հանդես չգա։

Военная полиция РФ на северо-востоке провинции Алеппо в Сирии - Sputnik Արմենիա
«Մենք նրանց թերագնահատում էինք». Արևմուտքը` ռուսների ռազմական հաջողությունների մասին

Բայց նրանք հենց այդպիսի տեսք ունեն։

Գերմանացիներից իրենց ուզածը չստացան։ Սեփական տնտեսության մեջ լրացուցիչ ներդրումներ չունեցան։ Եվրոպայում ռազմական անձնակազմը կկրճատվի, և դա` իր ազդեցությունն ու հզորությունն ընդլայնող Ռուսաստանի ֆոնին։ Զորքին դուրս բերելը Գերմանիային պատժելու թույլ միջոց է թվում. ԳԴՀ–ն իսկապես աշխատատեղեր և որոշակի միջոցներ (որոնք վաստակում է ռազմական ենթակառուցվածքի սպասարկման համար) կկորցնի, բայց այդ կորուստները չի կարելի համեմատել նրա հետ, ինչ կլիներ, եթե երկիրը համաձայներ Վաշինգտոնի պահանջներին։

Կարճ ասած, Լեհաստանում լրացուցիչ հազար զինվորականները միակ բանն է, ինչը Միացյալ Նահանգներին թույլ է տալիս պահպանել դեմքը և հայտարարել Ռուսաստանին զսպելու ուղղությունը պահպանելու մասին։

Ռուսական զենք․ «Տյուլպանն» աշխարհի ամենահզոր ականանետն է

Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն հարցն է, թե ինչու Թրամփն այնուամենայնիվ որոշեց զորախումբը դուրս բերել ԳԴՀ–ից։ Ի վերջո, նրան ոչինչ չէր խանգարում շարունակել ձգձգել, բացասական հետևանքներն էլ գուցե ավելի քիչ լինեին։

Պատճառը, թերևս, Ամերիկայի նախագահի անձն է ու այն նպատակները, որոնք նա դնում է իր առաջ որպես ազգային առաջնորդ։

Իր բոլոր տարօրինակություններով հանդերձ՝ Թրամփն իսկապես տրամադրված է լուծել ԱՄՆ-ում կուտակված համակարգային խնդիրները, այդ թվում՝ ծայրահեղ միջոցներով։ Ի լրումն ամեն ինչի՝ ԱՄՆ–ն հայտնվել է մի ծուղակում, որտեղ տնտեսական հետաքրքրություններն ու համաշխարհային գերտերության համբավը ուղիղ հակասության մեջ են։

Ըստ էության՝ նախագահի դժգոհությունը միանգամայն հասկանալի է։ Ամերիկան ոչ միայն իր վրա է վերցրել Եվրոպայի պաշտպանական գործառույթները, այլև գլխավորապես ինքն էլ վճարում է դրա համար, քանի որ Հին աշխարհի ամենախոշոր և հարուստ տնտեսությունները հարմար տեղավորվել են նրա վզին։

Президент РФ В. Путин провел заседание Совбеза РФ - Sputnik Արմենիա
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում առկա իրավիճակը

Անկասկած, այստեղ դեր ունի նաև այն հանգամանքը, որ նրանցից ոչ ոք` ներառյալ Գերմանիան, ակնհայտորեն չեն հավատում, որ Ռուսաստանից կարող է իրական ռազմական սպառնալիք լինել իրենց համար։ Այնպես որ, եթե ամերիկացիներին հաճույք են պատճառում Մոսկվայի հետ ռազմաքաղաքական զվարճանքները, ապա Եվրոպան պատրաստ է լինել ՆԱՏՕ-ի ավագ գործընկերոջ խաղընկերը, սակայն Վաշինգտոնը պետք է ինքը վճարի իր փառասիրական նկրտումերի համար։

Դե իսկ ԱՄՆ-ի՝ համաշխարհային գերտերություն լինելը ամերիկյան էլիտաների մեծ մասի համար ինքնագնահատականի աղբյուր է, որը պահելու համար ցանկացած գումար ներդնելն ամոթ չէ։ Այդ թվում՝ նախապես ձախողված նախագծերում։

Միայն թե Դոնալդ Թրամփին նման դիրքորոշումը հոգեհարազատ չէ։ Նա բազմիցս բացեիբաց հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պարտավոր են որոշակի օգուտ բերել Միացյալ Նահանգներին և նրա տնտեսությանը։ Իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա գերտերություն լինելն անօգուտ ու թանկարժեք տխմարություն է, իսկ այն պահպանելու համար ծախսվող ռեսուրսներն ավելի լավ է ուղղել ավելի կարևոր ոլորտներ։

Զորքի մի մասը Գերմանիայից դուրս բերելու որոշումը հերթական անգամ ապացուցեց, սկզբունքային հարցերում Թրամփի խոսքը գործից չի տարբերվում։

Գիտակցելով, որ Բեռլինը դիրքորոշումը չի փոխելու` նա գործին մոտեցավ որպես գործարար և սկսեց ծախսերը կրճատելու գործընթացը։ Զինծառայողների վերաբաշխումը ևս ԱՄՆ-ից մեծ ծախսեր կպահանջի, բայց դա ամեն դեպքում առավել շահավետ է, քան ԳԴՀ-ում գտնվելու համար տարիներ շարունակ վճարելը։ Ուստի վստահաբար կարելի է ասել, որ Դոնալդ Թրամփի որոշումը տնտեսական առումով արդյունավետ է և համընկնում է ԱՄՆ-ի ազգային շահերին։

Դրան զուգահեռ, իհարկե, այդ որոշումը շարունակում է Նահանգների գլոբալ գերիշխանության «դեմոնտաժը»` բացահայտորեն ցուցադրելով նրանց թուլությունն ու իրենց վրա վերցրած ֆինանսական պարտավորությունների բեռը կրել շարունակելու անկարողությունը։ Իսկ այս կետն արդեն համընկնում է ամբողջ աշխարհի շահերին։

Ռուսական նոր զենք. «Ստրելա» զրահամեքենան շարժվում է աննկարագրելի արագությամբ

Լրահոս
0