ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Ռազմական ոստիկանության նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: ArmLur.am-ի հետ զրույցում նա հաստատել է տեղեկությունը։ Այս պահին Աշոտ Զաքարյանը գտնվում է Վանաձորի հիվանդանոցում: Զաքարյանը պատմել է, որ ջերմել է և դրանից հետո է տեղափոխվել հոսպիտալ:
Ուշագրավն այն է, որ վարակվելու մասին նա իմացել է իր նշանակման օրը` օգոստոսի 6–ին, և այդ օրվանից ի վեր Աշոտ Զաքարյանը աշխատանքի չի գնացել, քանի որ մեկուսացած է:
Հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյանը Ռազմական ոստիկանության պետ էր նշանակվել օգոստոսի 6-ին: 2015թ–ի մարտի 30-ին նա նշանակվել էր Սիսիանի ռազմական ոստիկանության պետ:
Նախկինում զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։ Գնդապետ է:
Ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել 2020 թվականի փետրվարից՝ երկրի զինված ուժերում ոչ մարտական կորուստների մի շարք դեպքերի ֆոնին գերատեսչության նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանի աշխատանքից ազատվելուց հետո:
Կորոնավիրուսի հետևանքով 5 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 67 տարեկան է