00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կսպանենք ու կնստենք»․ պատգամավոր Մկոյանին սպառնում են ու 5 միլիոն դոլար պահանջում

© Pixabay / Maklay62Деньги
Деньги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի խորհրդարանի պատգամավորն արդեն դիմել է երկրում հավատարմագրված դեսպաններին՝ իր հարազատների ու մտերիմների կյանքը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Անհայտ անձինք սպառնալիքներ են հնչեցրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության անդամ Հենզել Մկոյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին, ինչպես նաև փորձել են նրանից 5 մլն դոլար շորթել: Տեղեկությունը հայտնել է Մկոյանի փաստաբան Տարիել Մուրմանիշվիլին հրավիրված ասուլիսի ժամանակ։

Джонни Меликян слушает выступление Федора Лукьянова на проекте SputnikPro в мультимедийном пресс-центре Sputnik Армения (1 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վրացի պատգամավորները 2 հայի պատճառով իրար դեմ են դուրս եկել. փորձագետի կարծիքը

Նա նշել է, որ Մկոյանն ու նրա ընտանիքը սարսափելի վախեցած են։ Պատգամավորը պահանջում է, որ իր հարցով զբաղվի գլխավոր դատախազությունը, ոչ թե տեղի ոստիկանությունը, ուր վերաուղղվել է հայցը։ Ավելին, նա դիմել է Վրաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին՝ խնդրելով օգնել փրկել իր ընտանիքի անդամներին։

«Մկոյանը խնդրեց այս հայտարարությունն անել իր անունից»,-ասել է Մուրմանիշվիլին։

Նրա խոսքով՝ 2020թ․-ի հուլիսի 20-ի երեկոյան անհայտ անձը մեսենջերով զանգել է Մկոյանին, խոսել է ռուսերեն՝ կովկասյան առոգանությամբ, Մկոյանին ասել է, որ հեռանա քաղաքականությունից, սուսուփուս նստի և ոչ մեկի հետ չշփվի, հակառակ դեպքում կզրկվի ամենահարազատ մարդուց։

Երկրորդ զանգը՝ արդեն WհatsApp հավելվածով, Մոսկվայից է եղել (ըստ հեռախոսահամարի)։ Խոսել են դարձյալ ռուսերեն՝ կովկասյան առոգանությամբ։ Այս անգամ խոշոր գումար են պահանջել. «Այ օլիգարխ, դու բիզնեսի մեջ ես, ինչո՞ւ փողերը չես տալիս։ Մեզ 5 միլիոն դոլար պիտի տաս»»,-պատմել է փաստաբանը։

Երբ Մկոյանը հարցրել է, թե ինչ կլինի, եթե չվճարի, շորթողը հայտարարել է, որ արդեն 15 տարի նստել է բանտում, և եթե իր պահանջը չկատարվի, կսպանի պատգամավորին ու ևս 20 տարի կնստի։ Երկրորդ անգամ պատգամավորի հետ երկու մարդ է խոսել, երկուսն էլ՝ քրեական աշխարհին հատուկ ժարգոնով։

Эксклюзивные кадры убийства в Ахалкалаки - Sputnik Արմենիա
Բացառիկ կադրեր Ախալքալաքի ծեծկռտուքից․ մի քանի հոգով մահակներով ծեծում են մի տղամարդու

«Պաշտպանյալս վախեցել է։ Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ նրա վրա հարձակում էին գործել, երեք անգամ կրակել էին նրա ուղղությամբ։ Ողջ է մնացել միայն ոստիկանության շնորհիվ»,-հայտարարել է Մուրմանիշվիլին։

Նա ընդգծել է, որ ընդդիմությունը մի քանի ամիս շարունակ հոգեբանական ճնշում է գործադրել պատգամավորի վրա։ Փաստաբանի գնահատմամբ՝ Մկոյանն ու նրա ընտանիքը սթրեսի մեջ են։

ՔԿ–ն կպարզի` ինչպես է Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր դարձել ՌԴ քաղաքացիությամբ

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ընդդիմությունը պահանջել էր պատգամավորական մանդատից զրկել նաև Մկոյանին։ Նման պահանջ ներկայացնելու առիթ էր դարձել զենքի կիրառմամբ ծեծկռտուքը, որը տեղի էր ունեցել մարտի 26-ին՝ ժամը 15։40-ի սահմանում։

Ի սկզբանե հայտնում էին, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի և խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի կողմնակիցների միջև զենքի կիրառմամբ բախում է տեղի ունեցել։ Հետո պարզվել էր, որ կռվել են հենց Մկոյանն ու Պետրոսյանը։ Ոստիկանությունը բերման էր ենթարկել Պետրոսյանին ու նրա 19-ամյա զարմիկին։ Նրանց 7 տարվա ազատազրկում է սպառնում։ Բայց ընդդիմությունը տեղի ունեցածի մեղավոր է համարում Մկոյանին ու դատախազությանը կոչ է արել զբաղվել նրանով։

Վարկած կա նաև, որ բախման պատճառը Սամցխե-Ջավախքում Պետրոսյան և Մկոյան տոհմերի երկարամյա հակամարտությունն է։

Լարված իրավիճակ Ախալքալաքում․ զանգվածային բախումների հետևանքով երկու հայ վիրավորվել են

Լրահոս
0