00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացթողո՞ւմ, թե՞ նոր մոտեցում. «Հայոց պատմության» նոր չափորոշիչների շուրջ աղմուկը չի լռում

© Sputnik / Aram NersesyanШкольники перед входом в школу села Коти
Школьники перед входом в школу села Коти - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչների փոփոխման` մեծ աղմուկ հանած նախագծի հանրային քննարկման ժամկետն ավարտվել է։ Փորձագետների թիմն անցել է կարծիքներն ամփոփելու փուլին։ Ի՞նչ փոփոխություններ կլինեն նախագծում` հայտնի կլինի առաջիկայում։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Հայոց պատմություն» առարկայի նոր հայեցակարգի և չափորոշիչների նախագիծը գաղափարային առումով հիմնովին սխալ է կառուցված. այն պետք է կասեցվի ու նոր հայեցակարգ մշակվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը։

Ավելի վաղ հանրային քննարկման էր ներկայացվել «Հայոց պատմություն» առարկայի նոր հայեցակարգը, որը բազմաթիվ քննարկումների, ինչպես նաև քննադատությունների տեղիք էր տվել։

«Նախագծում հայոց պատմությունը ներկայացվում է ժամանակագրական բացթողումներով և բովանդակային աղճատումներով։ Օրինակ` բացակայում է Հայաստանի պատմության վաղնջական շրջանը (նախնադարը), ազգածագման հիմնախնդրի հատվածը, վաղ պետականությունների դարաշրջանը՝ Ք․ա․ III-II հազարամյակները»,–ասաց Մովսիսյանը` հավելելով, որ 7-9-րդ դասարաններում պետք է հայոց պատմության ամբողջական ժամանակագրական հերթականությամբ շարադրանք լինի։

Իսկ ինչ վերաբերում է ավագ դպրոցին, ապա այնտեղ ներկայացված ծրագրում էլ, ըստ պատմաբանի, ակնհայտ է, որ հայեցակարգ չկա։ Նա ասում է` ուշագրավ է այն հանգամանքը, որ 10-րդ դասարանցիների ծրագիրն ավարտվում է 14-րդ դարի պատմությամբ, իսկ 11-րդցիների ծրագիրը սկսվում է 5-րդ դարից` Ավարայրի ճակատամարտից։ Իսկ թե ինչու են նման «թռիչքներ» արվել, Մովսիսյանի համար պարզ չէ, քանի որ հնչող պարզաբանումները նրա համար տրամաբանական չեն։ Բացի այդ, ըստ Մովսիսյանի, 10 և 11-րդ դասարանների նյութն առանձնացնելը ծրագրով անհասկանալի է։ Հարցն այն է, որ 10–րդ դասարանում միայն պետականության հատվածն են ներկայացնում, իսկ 11-ում` ազատագրական պայքարի պատմությունը։ Մասնագետը պնդում է` սա անտրամաբանական բաժանում է, քանի որ, օրինակ, 5-րդ դարում անկում ապրած պետականությունն ազատագրական պայքարի միջոցով 9-րդ դարում նորից վերականգնվել էր։ Ուստի, այս երկուսն առանձնացնելը նշանակում է աղճատել պատճառն ու հետևանքը։

Араик Арутюнян покидает здание Дома правительства после пресс-конференции (18 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Արայիկ Հարությունյանը հայտնեց` երբ կբացվեն դպրոցները

«Պետք է հայեցակարգ ներկայացվեր ու նոր միայն դրա հիման վրա չափորոշիչները մշակվեին։ Հիմա շատ էկզոտիկ մի բան են արել` սայլը ձիուց առաջ են կապել։ Միայն ասելով չէ, թե մենք հեղափոխություն ենք արել և նոր Հայաստան ենք ստեղծում։ Այո, նորը ստեղծեք, եթե դա ավելի լավ պետք է անեք, քան հինն էր»,–ասում է Մովսիսյանը։

Նա զարմացած է` ի՞նչ է նշանակում եղածը սրբել,շպրտել մի կողմ` առանց որևէ հիմնավոր բացատրության, և առաջարկել նորը, որը ոչ մի գիտական քննադատության չի դիմանում։

Դասաժամերի նվազեցումից հետո հնարավոր կլինի՞ խուսափել ուսուցիչների կրճատումից

«Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, սակայն, այլ բան է պնդում` միջին դպրոցում ժամանակագրությունը խախտված չէ` հասարակագիտական առարկաները սկսում են ուսումնասիրվել 5-րդ դասարանից։ Իսկ ինչ վերաբերում է ավագ դպրոցին, ապա այնտեղ ծրագրի հիմքում բոլորովին այլ մոտեցում ու մեթոդաբանություն է դրվել։

Որևէ բան մեզ չի շեղելու. Փաշինյանն արձագանքել է կրթական նոր չափորոշիչները քննադատողներին

«Ավագ դպրոցում ուսումնառության մոտեցումները փոխվել են` այլևս կարիք չկա ուսումնասիրելու պատմությունը սկզբից մինչև վերջ։ Այստեղ շեշտը դրվել է առանցքային, խորքային իրադարձությունների վրա, և կարող են խախտված լինել ժամանակագրական տվյալներն այնքանով, որքանով»,–ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով` ավագ դպրոցի ծրագրում ընդգրկել են պատմության առավել նշանակալի դեպքերը։ Իսկ ահա 10–րդ դասարանում, ըստ Մկրտչյանի, շեշտել են 3 գաղափար` պետություն, ինքնություն և նորարար մոտեցում։ Ի դեպ, նորարար մոտեցում ասելով` նկատի ունեն այն, որ չնայած խնդիրներին, հայերը նորից վերադիրքավորվել ենք, նոր գաղափարի միջոցով կարողացել հաղթահարել ճգնաժամը։ Որպես օրինակ Մկրտչյանը նշեց Մեսրոպ Մաշտոցի կողմից գրերի գյուտը։

Артур Егиазарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչպես պետք է դասավանդվի «Ռազմագիտությունը» դպրոցներում. ռազմական վերլուծաբանի տեսակետը

Մասնագետը վստահեցրեց` ներկայացվածից ավելի ուժեղ ազգային հիմքի վրա կառուցվող կրթություն վերջին 30 տարիներին չենք ունեցել։

«Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչները լրամշակող փորձագետներն այս պահին ամփոփում են ծրագրի առնչությամբ ստացված կարծիքները, որոնք, ըստ Մկրտչյանի, քիչ չեն։ Կարծիքներ են ստացվել ոչ միայն տեղի դասախոսներից, ուսուցիչներից կամ աշակերտներից, այլ նաև սփյուռքից և Արցախից։ Փորձագետների թիմը 10 օր ժամանակ ունի, որպեսզի ուսումնասիրի ստացված կարծիքները և վերանայի, լրամշակի հայեցակարգը։

Մկրտչյանն ասում է` ստացել են բավական լավ առաջարկներ և դիտարկումներ, որոնք անպայման նկատի են ունենալու։ Այսինքն` այն ամենը, ինչ իրենց կողմից ներկայացված կրթության փիլիսոփայությունից դուրս չէ, անպայման հաշվի է առնվելու։

Հիշեցնենք, որ «Հայոց պատմություն» առարկայի նոր հայեցակարգի և չափորոշիչների նախագծի հանրային քննարկման փուլն ավարտվել է երեկ։

Ավելի նվաստացուցիչ դեգրադացիա հնարավոր չէ պատկերացնել. Տեր–Պետրոսյանը վրդովված է

Լրահոս
0