Կրքոտ լատինամերիկացին, որը հազարամյակների հատման ժամանակ բազմաթիվ կանանց երազանքն էր, նշում է 60-ամյակը։
Ամեն ինչ այլ կլիներ, եթե նա ստիպված չլիներ ծննդյանը տարեդարձը դիմավորել դավադիր կորոնավիրուսի ընկերակցությամբ։ Բանդերասը նույնիսկ 60 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել, որին կից հայտնել է իր հիվանդության մասին։
«Ուզում եմ այսօր՝ օգոստոսի 10-ին, հրապարակային ասել, որ ստիպված եմ 60-ամյակս նշել կարանտինի մեջ, քանի որ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր»,- գրել է դերասանը։
72-ամյա Առնոլդ Շվարցենեգերն առաջին անգամ պապիկ է դարձել
Sputnik Արմենիան ևս միանում է սիրված դերասանին ուղղված բոլոր շնորհավորանքներին․ մենք չենք զլացել ու մեր սիրելի աստղին մի ամբողջ ֆոտոշարք ենք նվիրել, որում մեկտեղել ենք նրա կյանքի լավագույն դրվագերը։ Չնայած տարիքին ու հիվանդությանը, նա միշտ էլ հմայիչ է։